Ի սեր Աստծո, իջեք… երկնքից

վերև, ներքև, մարդԵրկինքը մեր թևավոր բարեկամների թռիչքուղին է, նրանց կեցության երաշխավորը, նրանց ոգու տունը, նրանց սիրելու ծիրը… Մեկ էլ՝ հետո՝ թե մեր հոգիներին արտոնվի թևել… Իսկ հիմա մերը երկիրն է, հողը, ամրության գենետիկ ապահովվածությունը…

Ի սեր Աստծո, իջեք… երկնքից, թե չէ երևակայական թռիչքների տևականությունը կարող է իսպառ անէացնել ձեր քայլելու՝ շնորհ բնազդն իսկ…

Մենք ձեր կողքին ենք. ենթադրյալ վերևից նայելու պարագայում կարող է ակամա… պտկվեք ու ոտնատակ ընկնեք… Շատ մի երկյուղեք. էն՝ վերև դարձած… ներքևներն էլի ձեռք են պարզելու…

Բայց այն բանի համար միայն, որ իրենց ճամփան դոնդող չլինի…

Լ.Հ.


Կարդացեք նաև