Մեր Լաուրան՝ Ղազարյան/Խաչատրյան

Laura, Xachatryan, Goris, xudojnik, ԼաուրաԼաուրան՝ Ղազարյան/Խաչատրյան իմ դասընկերուհին է՝ Գորիսի թիվ 1 ութամյա դպրոցից /թատրոնի շենքի/: Էն գլխից էլ Լաուրան մի շա՜տ յուրահատուկ բան ուներ՝ մի տեսակ բոլորիս նման չէր, հավաք էր, զուսպ էր անգամ…կրակոտ լինելու մեջ…
Նա նկատում էր, նկատում-ամբարում էր…
Իրենց տանն ու այգում/Թումանյան փողոցի/ ես ու Ալինան հաճախ էինք լինում:

Նստում էինք խոտերի մեջ, ծառերի տակ ու վայելում նրանց այգու հրաշքները՝ մորիից սկսած, ու Լաուրան, հիմա էլ հիշում եմ, մեզ անվերջ ինչ-որ բաներ էր ցույց տալիս. նկարներ, ձեռքի աշխատանքներ…Էն ժամանակ մենք երևի այնքան էլ չէինք հասկանում, որ դա նրա արդեն սկսած զրույցն է աշխարհի հետ, որ դա իր զրույցն է, իր պատումն է…
Հիմա՝ հիշողության հետահայացս, այսօրվա զուգահեռումներում, ավելի բացահայտումներ է անում ինձ համար. հենց նրա՛նց տանը մի յուրօրինակ բան կար. տան աուրան, արևելյան՝ կոկիկ ժպիտով մայրիկը, ժրաջան Հոկտիկ հայրիկը, եղբայր-քույրիկները… Նրանց տանը մի ընտանեկան ժպիտ կար՝ մարդ կարևորող, մարդասեր ժպիտ, հյուրասեր ժպիտ, քեզ թև տվող ժպիտ… Անկե՜ղծ ժպիտ…
Տարիներ անց ես ու Լաուրան գտանք իրար…Ասեմ՝ ինքը գտավ… Գտա նույն ժպտաչ Լաուրային…Բանաստեղծուհի Լաուրային, նկարչուհի Լաուրային, կենսունակությամբ ու գեղեցկությամբ բուրող Լաուրային…
Զարմանք-հիացումներս այնքան էին, որ պիտի քիչ հանդարտվեի, որ գրեի…
Հիմա էլ այս տեսանյութը

Նրա հերթական անհատական ցուցահանդեսը…

1 ժամ 5 րոպեն վայելեցի, հպարտացա, թև առա, հուզվեցի, հետ գնացի, առաջ թռա, մի խոսքով՝ մեր Լաուրան, նրա ամուսին, մեր՝ էն տարիներին էլ երևույթ- Սաշիկը, սկեսուրը՝ մեր բոլորիս՝ ինստիտուտի Անժիկ տյոտյան՝ Բեգլարյան, թիթեռ-թոռնիկները, նրա մասին՝ խոսքերի անո՜ւշ հեղեղը…
Անխոս՝ համբուրում եմ, գրկում՝ ամո՜ւր-ամո՜ւր…

Իսկ որպես ցուցահանդեսներիդ.. .այցելու ու բանաստեղծություններիդ հոգեկից, դեռ կխոսենք…

Այս անգամ՝ քեզ…հայտնաբերելուս հիացում-հպարտությունս միայն…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև