Մի՞թե ամենաթողությունը մեկնդմիշտ կայսր է թագադրված

Ի վերջո, ո՞վ է հեռուստադիտողի ճաշակի չպղծման պաշտպանը

Երկու օր է, ինչ փորձում եմ հասկանալ՝ մեր եթե՞րն է իրոք այդքան “սավրեմեննի”, թե ես՝ կյանքին …հակընթաց, որ չեմ կարողանում հաղթահարել Արմենիայի հրամցրած “Ճիշտ, թե սուտ”… նողկանքը: Խոստովանեմ՝ հայկական եթերով երբևէ այդքան զազրելի, տրամաբանությունից ու բարոյականությունից այդքա~ն հեռու /հեռուն որքա~ն մեղմ է ասված/ բան չեմ տեսել: Ավետի չպատճառաբանված, անհավասարակշիռ ոգևորությունը, անկապ՝ իրակա՞ն, թե՞ մայմունություն անող  “հերոսների” պահվածքի  վայ դրամատիկան, սեռական կյանքի ինտիմ մանրամասներին վերաբերող տերմինների…պաթետիկ ու լպրծուն արտաբերումները, դրանց… աճուրդի դրված ճիշտ կամ սուտ լինելու խոստովանությունների…իբր մեխանիկական ախտորոշումների հոգոցախառը, ծորուն, տհաճ արտաբերմամբ “ճիշտ է”, “սուտ է”-ները… Հարգեմ ինքս ինձ ու չվերարտադրեմ այդ…”արվեստի գլուխգործոցի” անգամ ոչ մանր մանրամասնությունները: Ուղղակի մի բան պարզ է չէ՝  դա մտքի խեղվածությա՞ն, անհագուդ…կրքերի, թե՞…իսկապես շատ հաջող դրսահաճ, ավերիչ դիվանագիտության իրականացում է: Բայց ամեն դեպքում՝ իսկապե՞ս այդքան ցածրացել,  այդքան ուղեծրից դուրս եք եկել, այդքան կորցրել եք ինքնահարգանքը, այդքան թքած ունեք հեռուստադիտողի վրա: Թե՞ դա է ձեր կարողություների…պիկն է:

Ամեն դեպքում՝ իրավունքներից ճամարտակող մեր երկում ո՞վ է, ի վերջո, հեռուստադիտողի ճաշակի չպղծման պաշտպանը, ո՞վ պիտի չհանդուրժի նրա ժամանակի ու ներվերի վրայով կեղտոտ ոտքերով այդքան ու այդչափ քայլելու փորձերը: Չէ’, ի ~նչ փորձ, ի ~նչ քայլել՝ պղծելը: Մի՞թե ամենաթողությունը մեկնդմիշտ կայսր է թագադրված: Հետաքրքիր է՝ ո՞վ է այդ կայսրությունում…հեռուտադիտողը…


Կարդացեք նաև