Նեցուկվելու համար ուսդ մի ափսոսա…

երեխա, բարություն, ԳորիսԱշխարհին ավելին, քան միլիոն տարի առաջ էր, պակասում է ընդամենը… բարությունը: Այն բարությունը, որը բնավ էլ համատարած ու համընդհանուր հոժարություն-թողտվությունը չէ: Այն բարությունը, որ, որը սեփական անձը փակաչք ու խլականջ զոհասեղանին փռելը չէ: Այն բարությունը, որ սեփական տան անկյունաքարը ուրիշի զվարճասրահի կողապարին նվիրաբերելը չէ: Այլ բարությունն այն, որ ճերմակի շողացոլքից աչքներս խորամնակորեն կկոցելով չասենք՝ հը՞, որ աստվածընծա «բարև»-ից առաջ  չխճճվենք «ասեմ-չասեմ»-ի տարակույսներում, որ դրսի ջերմության  մասին  հոգու սառնարանի ջերմաչափով չդատենք, որ ուժ ունենանք խոյանքները թիրախ չտանել, որ մարդկային հարաբերությունների մեջտեղում չտնկենք կշեռքը, որ մեկընդմիշտ հիշենք՝ որևէ ծնունդ կամ օժտվածության որևէ չափ երկնայիններիս նախածննդյան ցուցումով չէ.  երկնային արտոնումով է:

Նեցուկվելու համար ուսդ մի ափսոսա…

Լենա Հովսեփյան

«ՀԱՄԱՅՆՔ», թիվ 6, 2002 թ.


Կարդացեք նաև