Վերլուծեք, փաստարկեք, բայց մի՛՛լացեք՛՛ ու մի փորձեք նոր ողբերգություններ հասունացնել…

Գորիս, մարզպետ, ՍյունիքՀամատարած, իներցիոն ՛՛դիրքորոշումները՛՛ միայն պոտենցիալ վառոդներ են-ուրիշ՝ ոչինչ: Դիրքորոշումն արժեք ունի, եթե այն խորը, գիտակցված մտահոգության, սրտացավության միջով է անցնում: Թե չէ  նույնասցենար` հանունսյունիքյան ՛՛մարտնչումներին՛՛ մի շտրիխ ավելացնելով, ենթադրյալ արդյունքին չեք մոտենում էլ…Ի սեր Աստծո, անվերջ մի անձնավորեք Գորիսը, անվերջ գորիսեցու, սյունեցու անունից մի ճամարտակեք, անվերջ մի թեժացրեք կրքերը, անվերջ մի խաղացեք գորիսեցու նյարդերի հետ, անվերջ մի ասեք, թե նա ում և ինչու է ուզում, անվերջ…խնայեք գորիսեցուն, սյունեցուն…

Անկասկած, երևաններում նստած դուք Սյունիքը սյունեցուց լավ չեք տեսնում: Հոգեցունց, սրտակեղեք ՛՛մորմոքներով՛՛ /որոնք, ի վերջո, բան չեն փոխում/ մի դժգունեք սյունեցու հավատը, մի խոսեք սյունեցու անունից, նրա փոխարեն՝ նրա աչքերով մի նայեք նրա կյանքին…

Քաղաքականություններն ու քաղաքական դեմք-իրադարձությունները մի փաթաթեք սյունեցու բկին ու, ՛՛պարանը՛՛ ձգել-թողնելով, նրան մի ՛՛ուսուցանեք՛՛ ապրելու ճիշտ կերպը: Ձեր ՛՛մտահոգությունը՛՛ խաղ-զվարճանքի ավելի նման է:  Սյունեցին ինքը ուսուցանելու, օրինակ ծառայելու և՛ խելք, և՛ միքտ ու մտքի թռիչք, և՛ սեփական կարծիք-տեսակետ ունի…

Վերլուծեք, փաստարկեք, բայց մի՛՛լացեք՛՛ ու մի փորձեք լացացնելով նոր ողբերգություններ  հասունացնել…

Էդ նոր ողբերգությունը, Աստված մի արասցե, դուք էլի՝ յուղած գրիչներով, ընծա-դրամա եք դարձնելու, իրար պաս եք տալու ձեր ՛՛մարգարեությունները՛՛, հրճվելու, աշխարհով մեկ եք լինելու ձեզ պոչագրած մեկնաբանություններով, լայքերով, ձեր՝ վեր  թռած իմիջով…

Կարգին ասելիք ունեք՝ ասեք, կրկնեմ՝ փաստարկեք, թե չէ ձեր մաստակ-մտքերը, բզբզոցները, ցուցադրական հանդգնությունները, հուզում-հիասթափության ներբողները՝ անգամ պաթոսով կամ հեծկլտոցով, սյունեցու ոչ մի ցավին դարման չեն …Ցավին՝ ասացի, որովհետև լավին ու ուրախություններին դուք հիմնականում անհաղորդ եք…

Լենա Հովսեփյան


Կարդացեք նաև