"Կրթական" բաժնի արխիվը

Է՞լ քանի Այբբենարան… կպաղի

գիրք, մանկություն, այբբենարանՄի չգրված օրենք կա լրագրության մեջ` գրել ամենքի ու ամեն ինչի մասին, բացի այն ամենից, ինչը հե՛նց քեզ է վերաբերում. դու հա՛ր գրիր, բայց էնպես արա, որ տողիդ վրա հանկարծ չերևաս, քեզ թաքցրու հոդվածիդ ընդերքում կամ քեզ ներկայացրու այն լրատվամիջոցի անվամբ, որի համար այդ պահին աշխատում ես, և, որ կարևոր է` եթե նա դա…արտոնում է քեզ:

Իմ այս հոդվածի առանցքում իրողություն է իմ ընտանիքի մասին, իրողություն, որ իմն է, մերն է, բոլորինն է, բոլորինս է, որ համազգային ցավ է, իրողություն, որ ճաճանչվում է, իրողություն, որ չգիտես` մեր արյան` «պոչը կտրած» լինելու հետևա՞նք է, թե՞ մեզ ներսից ու դրսից պարտադրվող անխուսափելիություն… կարդալ շարունակությունը »

Հայաստանը 2011-ին ավելի կոռումպացված է, քան 2010-ին. Transparency International

կոռուպցիա,ՀայաստանԻնչ ընդհանուր բան կա Հայաստանի, Հոնդուրասի, Ֆիլիպինների, Դոմինիկյան Հանրապետության եւ Սիրիայի միջեւ
Transparency International միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների կոռումպացվածության ամենամյա ինդեքսը: Հայաստանը, 10 հնարավորից հավաքելով 2.6 միավոր, հայտնվել է 129–րդ հորիզոնականում: Նույն հորիզոնականում են Դոմինիկյան Հանրապետությունը, Սիրիան, Ֆիլիպինները, Հոնդուրասը։ կարդալ շարունակությունը »

«Համակարգիչ գնելու համար ծնողը փող ունի, բայց …»

Հիշողություններս երբեմնի թատրոնի շենքում /ներկայիս հյուրանոցի տեղում/ հանգրվանած իմ դպրոցից են. յուրաքանչյուր ուսումնական օրը սկսվում էր մեր դպրոցի բակում. ողջ աշակերտությունը /ուսուցիչներից էլ/` սպորտի նվիրյալ, երջանկահիշատակ Զաքար Խոջաբաղյանի մարզական հրահանգներով տողանի էր /մի քանի շարքերով/ կանգնում: կարդալ շարունակությունը »

«Ներառական կրթությունը բոլոր տեսակի դժվարություններ ունեցող երեխաների ներառումն է»

Կարծո՞ւմ եք, որ ներառական կրթությունը որպես նորամուծություն ճիշտ բազիսի վրա է կառուցվում: Որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ ճիշտ ընկալել- ընդունել այն:

Գաղափարը, իրոք, շատ լավն է ու վաղուց ժամանակն է, որ իրականացվի Հայաստանում, ավելի ստույգ` նաև Հայաստանում, որովհետև քաղաքակիրթ աշխարհում այն շատ սովորական ու նորմալ հասարակական կենսակերպ է: կարդալ շարունակությունը »

Գորիսի ցերեկային խնամքի կենտրոնը 1տարեկան է

Այդ ժպիտներ…Աշխարհի ժպիտներն էին

Սահմանափակ հնարավորություններով երեխաների Ցերեկային խնամքի կենտրոնի առաջին տարելիցին նվիրված հանդիսույթի սկսվելուն դեռ ժամանակ կար ու զրույցս ծավալվեց երեխաների, նրանց ծնողների, կենտրոնի աշխատակիցների հետ: Ես գիտեի, որ խոսակցությունը հեշտ ու…թեթև չի լինի, որովհետև որքան էլ, դատելով տիրող մթնոլորտից, օրը խոստանում էր հանդիսավոր լինել, միևնույն է, բակում` երկար ու զուգահեռ շարքերով նստած, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նվեր-մայկաներով երեխաների դեմքերին մի անթաքույց մտայնություն-խեղճություն, իսկ ծնողների զսպված հոգոցների ու նաև անթաքույց, ընձյուղվող հավատի հանրագումարում` մի նոր, մի նորի սպասում կար… կարդալ շարունակությունը »

Դեպ դպրոց, դպրոցի միջով. ամենքիս համար: Եվ`մտորումներ

Հետահայաց` նորօրյա հատումով

Ցանկացած նոր արժեհամակարգ, որի մուտքն առկա է, կա´մ ակամա է ստացվում, կա´մ ժամանակներն են ածանցում, կա´մ ինքնին է… պարտադրվում, կարիք ունի ինքնահաստատման` մի քանի գրել և անգրել թեստերի միջոցով անցնելու, «լակմուսների» … զգոնությամբ փորձարկվելու, ընդունում-համադրում-մերժումների դաշտը մաքրագործելով անցնելու, կա´մ… պաղել-լռվել-մնալու… կարդալ շարունակությունը »

Այնուհանդերձ, ճշմարտությունը մեկն է` ցանկալի արդյունքն այնտեղ է, ուր … գիտելիքն է

Քննաշրջան – 2009-ի քննարկում-տարակարծությունները բազմաբնույթ ու տարաբևեռ էին, բայց թեժ բանավեճերի առանցքում հիմնականում թեստերն էին: Հոլովվում էին թե´ թեստերի անհամապատասխանությունը դպրոցական ուսումնական ծրագրերին, թե´ դրանց պատուհաս դարձած երկձևությունները, թե´ անհերքելի` պարզից էլ պարզ սխալները, թե´… Մի խոսքով, ինչպես ամեն նոր, այս թեստերն էլ հանրային հոլովույթի լայն թեմա դարձան: «ԿԱՄՔ+»-ն ակամա հյուրընկալել էր այս տարվա դիմորդներից չորսին` (նրանք եկել էին ԳՈՒՄ ՀԿ -ի Ռեսուրս կենտրոնի գրադարանից օգտվելու): կարդալ շարունակությունը »

Սյունիքը մրցույթին շատ ակտիվ մասնակցեց

«Կամք+»-ի խմբագրատանը հյուր էր «Այբ» կրթական հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Հարցազրույցը նրա` Սյունիք կատարած այցի առիթ` «Կենգուրու-2009»-Մաթեմատիկան բոլորի համար մրցույթի շրջանակներում էր: կարդալ շարունակությունը »

«…Երեխայակենտրոն ասվածի էությունն ամենևին այն չէ, որ ուսուցիչը ստորադասվում է»

Մերօրյա դպրոցը ներառած մեծամասշտաբ հարցերի, նորացումների ու դրանց ադապտացիաների, երեխայակենտրոն դպրոցի շուրջ «Կամք+»-ի հետ իր նկատառում-դիտարկումներն է կիսում ՀՀ կրթության և գիտության  նախարար պարոն Սպարտակ Սեյրանյանը:

1.Պրն նախարար, ժամանակակից աշխարհի գերզարգացումներից /և՛պլյուս, և՛ մինուս/, կրթական պատեհ ու անպատեհ… բարեփոխումներից մշտապես դեֆորմացիաների ենթարկվող դպրոցում չի՞ վտանգվում աշակերտ-երեխա հարթությունը: Եվ այս ֆոնին` ի՞նչ դիտարկումներ ունեք «Երեխայակենտրոն դպրոց» ասվածի մասին: Ինչպե՞ս է Ձեզ ներկայանում դրա իրատեսական և արդիական լինելը մերօրյա հայ դպրոցում:

-Այն, որ մեր դպրոցում ու հանրակրթական համակարգում ընդհանրապես բազմաթիվ խնդիրներ ունենք, գաղտնիք չէ ոչ մեկի ու նաեւ ինձ համար: կարդալ շարունակությունը »

Նվիրատվության հասցեն էր` Գորիս, թիվ 2 միջնակարգ դպրոց

ՀՌԱԿ սոցիալ-տնտեսական ծրագիրը կենսագործվում է

Խորհրդանշական էր գուցե, որ մայիսի 5-ին քաղաքի`  հարուստ ավանդույթներով, ուսման բարձր առաջադիմությամբ կայուն վարկանիշ ունեցող թիվ 2 միջնակարգ դպրոցի տարեգրության մեջ նոր, ցանկալի արձանագրում եղավ.  կարդալ շարունակությունը »

«Վերջին երկու տարում Հայաստանում այսպիսի փայլուն պաշտպանություն չէր եղել»

Որքան էլ մասնակի բացառություններ լինեն, միևնույն է, յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի ոչ միայն գենետիկ կոդերի` նախախնամության կամոք իր մասնաբաժնի կրողն է, այլև այնտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, փոխադարձ հարգանքի, արժեքների գնահատման համակարգի, ի վերջո` սիրո անդրադարձն է: Երեխան շիվ է` ճկուն, ամորֆ, քնքուշ, որին բնավ հաճելի չեն… սառնամանիքը, հողմը, երաշտը, անողոք ձեռքը:
Արման Դաղունցը Խնձորեսկից է, մի ընտանիքից, որտեղ ավանդականն ու ազգայինը նորի ամրաններն են, որտեղ երեխայի նախասիրությունների հետ հաշվի են նստում ու անցավ ուղղորդում, որտեղ քաղաքի ու գյուղի սահմանը միայն աշխարհագրորեն է ուրվագծված, դեռ պլյուս` գյուղի «չխաչասերված» անաղարտությունը, պլյուս` խնձորեսկցու կարդալ շարունակությունը »

«Մարդուն էն գլխից արտոնված սահման կա»

«Պրոֆեսիոնալիզմը, անկասկած, կատարելությունն է: Բայց ես, օրինակ, հաճախ ափսոսում եմ, որ նկարչական մասնագիտական կրթություն ստացա: Այնժամ գոհ էի, բայց երբ սկսեցի շփվել նկարելու փորձեր անող երեխաների հետ, հանկարծ զգացի, որ նրանք աշխարհը վերարտադրում են բնության թելադրանքով, իսկ ես` կրթության աննկատ սահմանած կանոնների… կարդալ շարունակությունը »