"Հրապարակախոսություն" բաժնի արխիվը

«Շարադրությունս» կտխրեցներ Ռաֆիկ Արսենիչին

Комментарии выключены

Գորիս Ռաֆիկ ԱրսենիչԼենա Հովսեփյան

Որպես նախաբան
Գորիսյան  մառախլապատ մի օր, մեր գրականության ուսուցիչ  Ռաֆիկ Արսենիչն  ասաց. «Երեխե՛ք, այսօրվա շարադրության թեման է՝  «Աշխարհը` գրականության կաբինետի պատուհանից»: Իսկ պատուհանից բառացիորեն ոչինչ չէր երևում. թանձր մառախուղի դասարան սահելուն ապակին հազիվ էր դիմակայում: կարդալ շարունակությունը »

Այսօր արագությունը…մոլորյալներ է բուծում

գիրք, նվիրելՈչ վաղ անցյալում կար… «լճացման» կոչվող, շատ հարցերում շա՜տ-շա՜տ երանելի մի ժամանակ, երբ մարդիկ իրար գիրք էին նվիրում, բացվող առաջին էջին խնամքով մակագրում էին, ամիս, ամսաթիվ էին վավերացնում ու նվիրում: Եվ՝ դա բարոյապես շատ թանկ նվեր էր, մարդը շոյվում էր… Էն ժամանակվա… աշխույժ գրապահարանն էլ էր ուրախանում…

Գիրքը կենդանի, խոսուն արժեք էր՝ հա՛ տալիս էր, հղկում էր, մշակում, հուշում էր ու ուղղորդում, զարմացնում էր ու զայրացնում, էության վրա մանրաշտրիխներ էր տանում…

Արժեք էր:

Արժեք էր, որովհետև այդ արժեքի գիտակցումը կար:

Իսկ այսօր գրադարակների լեթարգիական անդորրը խախտում է միայն… լռությունը…

Այսօր գիրք չեն նվիրում:

Այսօր մարմնի հոգսերն են հոգում…

Կարդացող չկա…

Հոգու  սով չկա՝ «կուշտ» են:

Այսօր արագությունը մոլորյալներ է բուծում՝ արագ, կարճ, սեղմ…

Անհոգի…

Օֆիսային…

Անգլախոս…

Գիրք նվիրում էին…

Հոգին տաք էր…

Իսկ այսօր ժամանակը խելակորույս տեղից պոկվել ու ցնորել է մարդկանց. գիրքը ժամանակ է, իսկ ժամանակ… չկա. պիտի սուրալ, հասցնել, մխրճվել, չհապաղել…

Արագությունների մարաթոնում համակարգիչը միանձնյա առաջատար է:

Հրաշք բան է այն,  բայց հոգու տուն հյուր գալու սովորություն… չունի…

Պաղ է՝ ԳՐՔԱՀՈՏ չունի՜…

Լենա Հովսեփյան

Որ հոգուց արտահոսք չլինի

հոգի, թրթիռ,էլիքսիրԲնավ էական չէ, որ օրվա ավարտի ու մեկնարկի արձանագրումների տարբերությունը մեծ ու դրական թիվ լինի: Կարևոր ու էական է այն, որ…գրպանում բան դնելուց առաջ հոգանք, որ հոգուց արտահոսք չլինի, որ այն չաղքատանա, որ այնտեղ անխաթար մնա Թրթիռը՝ բոլոր հաջորդ օրերի կյանքի…էլիքսիրը

Լենա Հովսեփյան

Մնալ էության բնո՞ւմ, թե՞ ջանալ անգլախոս, պստլիկ ու պլաստիկ երևալ…

էություն ինչ անելԵրբեմնի՝ արտաշխարհի ու արտարժեքների հետ հիմնականում զուգահեռված մեր երկիրը հանկարծ, իր ակամա ճոթռված սահմանների,ց հանդուրժեց (այլընտրանքը բացառված էր) օտար, ուրիշ քաղաքակրթությունների ու… քաղաքակիրթ նկրտումների (դրսում որքա՜ն երկար էին սպասել գերերանելի այդ պահին) հախուռն հոսք-լավան…..

Է՛լ ինտեգրումի պսպղուն դյութանք, է́լ անգլերենի թագադրման… կենսական հրամայական, է́լ օտարամոլության ինտենսիվ ազդող վիրուս-հակումներ, է́լ հասարակական գործառույթների՝ ոմանց համար հին ու հնացած, մեզ համար՝ նոր ու չփորձարկված մեխանիզմներ՝ «ժողովրդավարություն» ու «քաղաքացիական հասարակություն»… բանալի-բառերով, է́լ թղթավարության՝ անհամության չափ խելագարեցնող մարաթոն (ազգայինի ու անալիտիկ մտածողության սեռազատման հակակշիռներով), է́լ զարմանազան շոուների այլածին խաչասերումներ…

կարդալ շարունակությունը »

Ապրիլի 24. խոնարհում և…ոգու ուժ` անցնելիք ճանապարհ ունենք

եղեռն, կակաչԱպրիլի 24-ը ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ բաց նյարդն է,  որից ճառագայթվող  ցավն այլևս պահանջ է` տիեզերքում վավեր…Ապրիլի 24-ը աշխարհի խղճի, բարոյականության, բանականության ու ինքնահարգանքի անթաքույց առհավատչյան է… Ապրիլի 24-ը այլևս հառաչ ու ցասում չէ, ուժ է ու գենետիկ կոդի հաստատակամության սիմվոլի ամրագրում…Ապրիլի 24-ը ապրելու, ձիգ ու խելամիտ ապրելու մեր կռվանն է. այն հորդոր ունի` հույսիդ ամենաամուր հենարանը եղիր ինքդ…

Լենա Հովսեփյան



Մի՞թե ամենաթողությունը մեկնդմիշտ կայսր է թագադրված

Ի վերջո, ո՞վ է հեռուստադիտողի ճաշակի չպղծման պաշտպանը

Երկու օր է, ինչ փորձում եմ հասկանալ՝ մեր եթե՞րն է իրոք այդքան “սավրեմեննի”, թե ես՝ կյանքին …հակընթաց, որ չեմ կարողանում հաղթահարել Արմենիայի հրամցրած “Ճիշտ, թե սուտ”… նողկանքը: Խոստովանեմ՝ հայկական եթերով երբևէ այդքան զազրելի, տրամաբանությունից ու բարոյականությունից այդքա~ն հեռու /հեռուն որքա~ն մեղմ է ասված/ բան չեմ տեսել: Ավետի չպատճառաբանված, անհավասարակշիռ ոգևորությունը, անկապ՝ իրակա՞ն, թե՞ մայմունություն անող  “հերոսների” պահվածքի  վայ դրամատիկան, սեռական կյանքի ինտիմ մանրամասներին վերաբերող տերմինների…պաթետիկ ու լպրծուն արտաբերումները, դրանց… աճուրդի դրված ճիշտ կամ սուտ լինելու խոստովանությունների…իբր մեխանիկական ախտորոշումների հոգոցախառը, ծորուն, տհաճ արտաբերմամբ “ճիշտ է”, “սուտ է”-ները… կարդալ շարունակությունը »

Եղել է, չի եղել, գրքի հերթ էլ է եղել

LENA HOVSEPYAN- GRQERI MASIN«Հերթ» բառը վաղուց արդեն չի նախադրվում շատ-շատ բառերի: Ասենք՝ հացի, կահույքի, բնակարանի, տոմսի (կինոյի, թատրոնի)… Այս միտքը երևի կարոտախտի հովիտ կտանի միջին և ավագ սերնդին, իսկ երիտասարդներին ընդամենը անորոշ նախաբան կթվա, իսկ թե ասվածդ ուրանաս ու ասես «գրքի հերթ», այն էլ՝ գեղարվեստական, մեղմ ասած, կկասկածեն ուղեղիդ հավասարակշռությանը: Բայց, հիրավի, կային ժամանակներ, երբ որևէ՝ ձեռքից ձեռք սուրացող գրքի համար (ասենք «Անռելի քանգակատուն», «Կոմս Մոնտե Քրիստո») տիպված էիր ամիսիներ հերթիդ սպասել:

Բա՜, եղել է, չի եղել և այդ ժամանակն է եղել: կարդալ շարունակությունը »

Մնանք մեր էության բնո՞ւմ…

Երբեմնի՝ արտաշխարհի ու արտարժեքների հետ հիմնականում զուգահեռված մեր երկիրը հանկարծ, իր ակամա ճոթռված սահմաններից հանդուրժեց (այլընտրանքը բացառված էր) օտար, ուրիշ քաղաքակրթությունների ու… քաղաքակիրթ նկրտումների (դրսում որքա՜ն երկար էին սպասել գերերանելի այդ պահին) հախուռն հոսք-լավան…

Է՛լ ինտեգրումի պսպղուն դյութանք, է՛լ անգլերենի թագադրման… կարդալ շարունակությունը »

Բրուտագործությունը որպես… ծալքի հավակնող հիշողությո՞ւն, թե՞…նոր այցեքարտեր

Պատում 1 . ՂԱԹՐԻՆԻ ՁՈՐՈՒՄ.  ԾՈՌԱՆ ՀԵՏ` ԱՎԱԳ ԱՊՈՐ ԲՐՈՒՏԱՆՈՑՈԻՄ

Երբ ժամանակը…երակ ես ներառում

Լրագրողի` իմ 35 տարվա գործունեության ընթացքում չգիտեմ մի ուրիշ,  այսքա՜ն համառորեն` ներսիցս դուրս չհորդող, որպես գիր չծնվող տպավորություն-մտածում: Գուցե նրանից էր, որ շատ կամեցա ամենն ասել. և՛ իմ զգացածը, և՛ ուրիշների` իմ միջով անցկացրած իրե՛նց զգացածը, և կիսվել մերօրյա պեծպեծին արժեքներից հեռու` հեռվում  անթեղվող կուսական ջինջի մասին: Հա՜յ քաղաքականություններ, հա՜յ դեմոկրատիա, հա՜յ գլոբալիզացիա, հա՜յ տեխնոլոգիական մարաթոներ, հա՜յ մարդու կլոն / դիմահար` էլի մեկն ինձանի՞ց. մեղա՜  քեզ, Տե՛ր / ու` դեռ մերօրյա…անցյալի մասունքներ… կարդալ շարունակությունը »

ԱՄԱՆՈՐ է…

2011 թվականն արդեն… ժամանակն է թվագրում: Եվս մի տարի տարեգրություն ամփոփեց ու պատմություն դարձավ: Ամենքս գիտենք, թե ինչ տվեց  այն, գիտենք, թե մենք ինչ փաստագրեցիք: Առանձին պատահականությունները չհաշված, ամենքս արձանագրեցինք այն, ինչին զորու էինք, գնացինք այն ուղղությամբ, որը մենք էինք որոշել: Ինչպես սովորաբար ու միշտ է լինում՝ արդյունքներ արձանագրվեցին այնտեղ, որտեղ միասին ու հաշտ էին ցանկությունը, կամքը, նպատակամետությունը, գիտելիքն ու փորձը և, իհարկե, ՄԵԾՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ: Այ հենց այստեղից էլ սկսենք մաղթանքը, որովհետև վերջինս հիմնականում մեզնից անկախ է: Սիրելի այցելուներ, գորիսեցիներ, սյունեցիներ, մեր հայ ժողովուրդ, թող որ 2011 թվականին ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ լինի մեզ առաջնորդողը, թող խաղաղվեն մոլորակի՝ բնության ու մարդանց անսանձ կրքերը, թող բանականությունը վհատությունից չընկրկի, թող ժամանակների ու տարածության բոլոր հատումներից ճառագի ԼՈՒՅՍԸ, թող…Պարզապես, մի քիչ գոնե, սիրենք միմյանց…

Ձմեռ պապից` «Մեկ տարի անց» խորագրով մի…երազ

Ընդամենը…մի քիչ մեծ եմ Ձմեռ պապին ցանկություն հայտնելու համար, Ձմեռ տատ էլ չկա, թե հետը մի քիչ փիքր անեմ, բարձի տակից էլ…հեթանոսական շրջանից սկսած ակնկալիք չունեմ, որովհետև սմբուլե բարձի վրա երանավետ քնի ժամանակները երազի պես թռել-անցել են, հիմա Restart-ի մշտական կարիք ունեցող ուղեղդ ամփոփող գլուխդ իրեն ապահով է զգում երկտակած պինդ մութաֆկայի վրա, որի տակ էլ ի՞նչ նվեր:
Բայց անկախ այն բանից, որ Նոր տարին տարեցտարի Էյնշտեյնի հարաբերականության տեսության դասական կրողն է դառնում` լասվեգասյան ու էյֆելյան ընտանեկան խրախճանքներից մինչ կես կիլոգրամ մանդարինով երջանկանալ, այնուամենայնիվ, հիշողությանդ արյան պահպանած բնական տոնածառի խեժաբույր ռեֆլեքսով, երկրոդ փակագիծը… չփակած մանկությանդ` բամբակե շղթաների ու խնձորի չիրով տոլմայի դեռ գոլ խլրտյունով, ընտանեկան մի քանի հատումներում գտնվելու դերիդ պատասխանատվության բարոյականության խստաբարո հանդիմանանքով զգում ես, որ Ամանորը ուր որ է… կարդալ շարունակությունը »