"Մարզային" բաժնի արխիվը

Լիլիթն ընդամենը…իր բաժին Գորիսը չի սիրում

Գորիս, Առուշան, Լիլիթ,Բաղնիքի դպրոցԿացարան` 4-րդ աստիճանի վթարայնության…մշակութային արժեք-փլվածքում
53-ամյա շինվարպետ Առուշան Առաքելյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքը շուրջ 20  տարի ապաստան է գտել Գորիսում որպես “Բաղնիքի դպրոց” հայտնի, մեկ դարը վաղուց բոլորած, հազիվ կանգուն, ցից պատերով շենքի մի…կարկատած ծերում:

Շենք, որն անցած դարասկզբին` Վարարակնի բարձրադիր աջ ափին, Գորիս-Կյորեսը սահմանգծող ներկայիս Մակիչի փողոցում  մեծահարուստ Յոլյանների առանձնատունն է եղել, հետո եղել է մանկատուն, դպրոց, բաղնիք, հետո լքվել ու սկսել է ավերվել, հետո էլ ավերել են սկսել… կարդալ շարունակությունը »

“Երիտասարդությունը չի էլ հասցնում դառնալ թերթի ընթերցող, նա անմիջապես դառնում է համացանցի այցելու»

տպագիր մամուլ երիտասարդություն համակարգիչԵրբ տարբեր են ասելն ու իրականությունը

Ծխախոտի` միլիարդ անգամ տրիլիոն (գուցե բազմապատիկ ավելի) տուփերի վրա անխտիր գրված է եղել ու շարունակվում է գրվել «Ծխելը վնասակար է առողջությանը»: Բայց ծխից դեղնած-գորշացած մատ-բեղերով հասուն տղամարդկանցից  մինչ մի մատ տղեկներ ու մինչ` վաղուց արդեն ոչ փափկասուն կանայք, շարունակում են իրենց «կոմֆորտ» զգալ ծխի գալարուն քուլաների  պարույրներում: կարդալ շարունակությունը »

Մարզային մամուլ. սուբսիդիան փրկագոտի՞, թե՞…

մարզային մամուլ, Սյունիք«Լճացման» տարիներ, շաբաթական 3 անգամ լույս տեսնող  շրջանային թերթեր` պաշտոնաթերթեր

Տարիներ առաջ, և բոլորովին էլ ոչ այնքան վաղ անցյալում, մարզայինի փոխարեն կային շրջանային թերթեր, որոնք, բավականին  օպերատիվ կերպով լուսաբանում էին շրջանի, ներկա ձևակերպմամբ` ենթամարզի ողջ անցուդարձը: կարդալ շարունակությունը »

Օգտակար լինելու ցանկությունները հատվել էին` շնորհիվ “Հայ Ձմեռ Պապ” հիմնադրամի

Գորիս, բազմազավակ, Հայ Ձմեռ պապԳորիսում ապրող Արմեն ու Էլիկ Հարությունյանների բազմազավակ ընտանիքի /8 տղա ու մի աղջիկ/ մասին “Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար 8 զինվոր եմ մեծացնում” վերտառությամբ հոդված էի հրապարակել մարզային “Սյունյաց երկիր” թերթում, իմ անձնական կայքում: Եվ էլի ու էլի` հավատի գուցե անճանաչ մի մղմամբ….

Եվ ահա, որոշ ժամանակ անց, այդ ընտանիքի պատմությունը հայտնվեց “Հայ Ձմեռ Պապ” բարեգործական հիմնադրամի ուշադրության թիրախում: Ի պատիվ համագործակցության ուժը կարևորող լրատվամիջոցների` նշենք, որ «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական թողարկման արդյունքում/ («Հետք», «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions») հոդվածը մեծ սփռում ունեցավ…

Ընտանիքի պատմությունը, նշյալ լրատվամիջոցներով ու հիմնադրամի հետևողականորեն պատրաստած լուսանկարային ռեպորտաժով ու տեսանյութով,  պահ տրվեց աշխարհի ԲԱՐԻ ԿԱՄՔԻՆ…

Արձագանքները երկար սպասեցնել չտվեցին…

Արմինե Պետրոսյան, Հայ Ձմեռ Պապ, Գորիս, բազմազավակ

Արմինե Պետրոսյանը/կենտրոնում/ Հարությունյանների ընտանիքի հետ

Բառացիորեն օրերս, հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի Գորիս կատարած այցի արդյունքում, Հարությունյանների ընտանիքն ունեցավ  ավտոմատ լվացքի մեքենա, գազօջախ, կթու կով և մինչ գարուն` կովի կեր: կարդալ շարունակությունը »

Անվանի գորիսեցիներ-ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆ – 80. Իսկ նրա գործերն իր մասին պատմող կոթողներ են.

ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆԼրագրություն ասվածը մերկապարանոց լուր գրել ու հղելը չէ բնավ: Լրագրությունը, եթե առանձնապես այն կոնկրետ մարդու ու կոնկրետ ժամանակների մասին է,  նախ և առաջ, իմ ընկալմամբ,  բարոյական ահռելի պատասխանատվություն է` մարդուն հանիրավի չվնասելու, նրա նկարագիրը չայլաձևելու: Նաև` անհեթեթ չգունազարդելու, որովհետև մարդն այդ ամենատարբեր շփումներում է ու…իր ժամանակի մեջ: Սերոբ Իշխանի Գալստյանի մասին գրելուց առաջ այս ինքնահորդորն ունեի, որովհետև նա մեկն էր այն մարդկանցից, որոնց կենսագրությունն ու գործունեությունն արդեն իսկ պատկառանք են ազդում և պարտադրում ճշմարիտ ու շիտակ լինել: կարդալ շարունակությունը »

Պատերազմ խաղաղության մեջ. «Մենակ տունը չէր, տան հետ իմ ու եղբայրներիս երազանքներն էլ այրվեցին»

Բագրատ Օրդյան,գորիս, պատերազմԲագրատ Օրդյանն ու կինը՝ Սիլվան, ապրում են Գորիս քաղաքի արևմտյան լեռնալանջի բարձրադիր փեշին գտնվող, իրենց երբեմնի բնակարանին կից դրված “դոմիկում “, որտեղ, չնայած վառարանի վրայի թեյնիկը բարալիկ գոլորշի էր արտաշնչում, ցուրտ էր, ոսկորի հետ անհաշտ մարտյան ցուրտ: Ցուրտ էր, խոնավ էր, նեղվածք էր-տխուր էր: Տխուր էր, որովհետև երբեմնի բնակարանի հենց բակում ու շենքի հիմքերում “գրադի” արկերի ահռելի փոսերն էին: Գորիսում աննախադեպ՝ միանգամից  3 արկ “հյուրընկալած”, կրակի ճարակ դարձած, անդուռ, անպատուհան, անհատակ շենքն ասես պատերազմ անթեղած…թանգարան լիներ: կարդալ շարունակությունը »

Մամուլը շեփորահարում է, հասարակությունը՝ ծամում, բայց ցավը 2 ընտանիքների պատերից ներս է…

Գորիս,սեռական բռնություն, Գորիսի մամուլի ակումբԹեմաներ կան, որոնց չանդրադառնալով ինքդ սկսում ես կասկածի տակ առնել քո քաղաքացիական նկարագիրն ու բարոյականությանդ արտոնումի սահմանը:Ավելի ճիշտ՝ ոչ թե թեմաներ, այլ նողկանքի չափ զազրելի բաներ, որ փութով աղտ են շիթում նաև քեզանով ամբողջական հասարակության դեմքին: կարդալ շարունակությունը »

Լրագրողական բարեգործական ակցիա «Հայ Ձմեռ Պապ» – «Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար 8 զինվոր եմ մեծացնում”-ասում է 9 զավակների հայր, գորիսեցի Արմենը

Ժողովրդի մեջ ընդունված բարեմաղթանք է` «Յոթը որդով սեղան նստես»: Գորիսում մի ընտանիք կա, որտեղ ոչ թե 7, այլ 8 որդով են սեղան նստում, ու 8 եղբայրների միակ քույրիկն էլ մայրիկի հետ սեղան է գցում…
Այստեղ ռոմանտիկան կանգնեցնենք:
Իրականությունն այն է, որ այս անշուք (չասենք` աղքատ) տան կուշտաչք երեխաներն ընդամենը «աշխարհի համար խաղաղություն» են ուզում և մեր կպչուն հարցապնդումից հետո միայն` հեծանիվ, բայց ավելի շատ գնդակ են երազում: Ֆուտբոլ խաղացողների խնդիրն էլ լուծված է. մրցակից թիմերը տնից են` կիսվում են, ու մնում է ընդամենը ավելացնել մրցավարի սուլոցը: Այս տան տղեկներից մեկի երազած ուտելիքները սոուսն ու խորովածն են, հայրիկի փափագը` գոնե մի ապրանք (անասուն) ունենալն ու երեխաներին թացանով յոլա տանելը. կարդալ շարունակությունը »

«Ուղեկցորդուհին ճոպանուղու վագոնի…փերին է»

“Հանդիպում”՝ հանդիպումից առաջ

Լենա Հովսեփյան-Արփինեին՝ Ալավերդյան, գիտեմ որպես իր խոսքին հարգանքով վերաբերող, ինքնատիպ մտածողությամբ աղջկա՝ միջազգային ու տեղական կառույցների հետ տարբեր հանդիպումներից: Գիտեմ որպես Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի առաջադեմ ուսանողուհու՝ ապագա տնտեսագետի: Գիտեմ որպես նուրբ, կոկիկ պահվածքով ու հավաք օրիորդի: Ավելի ճիշտ՝ այսպես գիտեի մինչ վերջերս, մինչ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերիս, Տաթևի ճոպանուղին պահ առաջ տեսնելու  հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակով, ճոպանուղու «Հալիձոր» կայան հասցնելը…

կարդալ շարունակությունը »

Քարահունջ-իմ…չեղա՛ծ, գիրքն իմ իրակա՜ն

Գորիս, Քարահունջ, թթի օղիՔարահունջն իմ գյուղն է, իմ կենսագրության ակունքն ու…մինչ այսօրն է: Վաղն է: Հետոն էլ է…Քարահունջը չունեցածս գրքի բազմահատորյակն է, որը ժանր չունի, չունի «Առաջաբանի փոխարեն» ու «Ծանոթագրություններ» բաժիններն անգամ:

Չպիտի էլ ունենար, որովհետև իմ չեղած գրքում հաստատել-ապացուցել-վկայակոչելու կարիքը չկա:

Այնտեղ փաստեր չկան, իրադարձություններ՝ նույնպես:

Այնտեղ այգաբացին ստվերներ նետող, իրար հրմշտոցով նախրի նախրաձայնով բացվող այգաբացը կա ու օնիբուն թորվող օղու տաք թթաբույրը կա:

Քարահունջ, թութ, թթի օղիԱյնտեղ Ներքի աղբրից կժով ջուր կրել ու մինչ տատիդ տուն ձգվող քարասալ դիքերի հետ հաշտ-համերաշխ լինելը կա-վիթի նման դյուրաթրթիռը կա:
Այնտեղ քո  թախտին ու լույս-Լուսիկ տատիդ անկողնուն կեսգիշերին վետվետող հսկա ակացիայի օրօր-ստվերը կա:

Այնտեղ կավե քրտնած կուլայից գիշերվա կեսին մոթալի պանրի ծարավը ջրող, ծոցդ գիլ-գիլ ակոսող սառը ջուրը կա:

Գորիս, Քարահունջ, թթի օղիԱյնտեղ Շռռանի փրփուր ջրվեժազրնգոցը կա:
Այնտեղ ժամերը խառնած-շփոթած աքլորականչը կա:

Այնտեղ օրվա ժամանակին իր ժամանակով…հաղթած, քնած-դադրած տատիդ մեղմ չնչառությունը կա: Այնտեղ քեզ հայացք նետած ջահելների հետ մեն-մեկուսի, ձեռքերդ վերմակին դարսդասած  խունջիկ-մունջիկը կա ու ողջն այդ նոտագրող, մեղրածոր թթով ծոցվորված թթենինների..սոխակ «ճիճիի» միալար սերենադան կա…

Այնտեղ համը կա, հոտը կա, գույնը կա, մարդը կա, հոգնությունն ու իրար տեղ իմանալը կա, այնտեղ կյանքիդ  հեքիաթը կա ու իրական-իրական հրաշքը կա… կարդալ շարունակությունը »

«Հաշվի` մի բծախնդիր մարդու կոստյում ես կարում…». կատակում է Մամիկոնը

փալան, Գորիս, ՔարահունջՖիլմերից ու գրականությունից, մի քիչ էլ կյանքից, մեր ականջին ու աչքին ոչ անճանաչ բառ կա՝ փալանդուզ (փալանտուզ, փալանճի), համետագործ, ասել է թե` գրաստի՝ ավանակի, ջորու, ձիու համար փալան, համետ կարող մարդ: Գորիսի ենթամարզում հիմա այդ արհեստով զբաղվող մատների վրա հաշված մարդիկ կան:

Ժամանակների հետ գրեթե անհետացող այս փեշակ-զբաղմունքի վարպետին կարելի է հանդիպել Քարահունջ գյուղում:

Գորիսից 6 կմ հարավ գտնվող Քարահունջ գյուղն արդեն վաղուց, օղուց հետո ու օղուն զուգահեռ, սկսել է հիշատակվել անկանխատեսելի սողանքներով, փլուզվող տներով, գյուղի հիմնական բնակատեղիի աստիճանական դատարկմամբ: Բայց Քարահունջ բառն առաջին հերթին նույնացվում է հանրահայտ թթի օղու հետ: Ասվում է՝ Քարահունջի օղի, և մեկնաբանություններն այլևս ավելորդ են:

…Գյուղի Ավան Աղբյուր թաղամասում կարելի է հանդիպել Քարահունջի միակ փալանդուզ, հովիվ Մուշեղի ու Ոսկեհատի որդի Մամիկոնին:

Մամիկոն Ստեփանյանը 61 տարեկան է: Ծնվել ու ապրում է Քարահունջում: Հինգ զավակ ունի:

«Չեմ ասի, թե պապերս փալանդուզ էին, ու ես էլ նրանց գործի շարունակողն եմ: Չէ՛: Էսպես եղավ. մի 20 տարի առաջ մեր նոր գնած ավանակի համար պետք էր փալան կարել տալ: Դե՛, արդեն դժվար ժամանակներ էին, փողն էլ սուղ էր: Մեր գյուղի էդ հոգսը քաշող ուստա Գարեգինի մոտ էլ շատ էի նստել ու իրա գործին նայել: Մտածեցի՝ չբռնե՞մ էս էլ փորձեմ»:

Ձիգ շարժուձևով Մամիկոնը պատմում է, որ համարյա մի լավ փալանացու է փչացրել, մատներն իր սարքած բիզ-մախաթով բոլ-բոլ ծակծկել, բայց վերջը գործը գլուխ է բերել:

«Վերջում «կլիենտիս» առույգ քայլքից հասկացա, որ նա իրեն վատ չի զգում, որ փալանը կողերն ու մեջքը չի հարում, որ փորքաշները ճիշտ տեղում են: Ես էլ` որպես հեծյալ, ինձ վստահ էի զգում, հետ ու առաջ չէի սահում: Ու էսպես սկսվեց իմ նոր կարիերան,- խոսքը հումորով համեմելով՝ շարունակում է նա: – Հետո մեկը մյուսին ասելով, դե, վարպետ Գարեգինն էլ արդեն չկար, եկան, ուզեցին, դառավ էնպես, որ պատվիրեցին էլ: Ես էլ, էսպես ասած, էս գործում մասնագիտացա»:

Մամիկոնը բացատրում է, որ առանց էշի իրենց համար դժվար կլինի, քանի որ դա էլ գյուղացու բաղ ու բոստանի «ջիփն» է: Ու այդ պահին իր «ջիփն» առած գալիս է նրանց հարևան Մարտունը:

Փալանչին ջուլը փռում է գետնին, փալանը դնում վրան, աջ ու ձախ զննում ու սկսում իր գործը:

«Հաշվի` մի բծախնդիր մարդու կոստյում ես կարում, նախ` պիտի չափսերը կարգին վերցնես, նազերը տանես, էս պարագայում նաև` աքացուց զգուշանաս, հետո քեչան [թաղիքը] չորստակ, մի տակ էլ կարպետը ճիշտ ձևվածքով կտրես, պրիմերկա անես, մեջը ծղոտ լցնես, փորքաշները հարմարացնես: Կարպետը վերևից է՝ պարզ է»,- սրամտում է վարպետը:

Այնուհետև ցույց է տալիս նաև փալանի լայնքով ու երկայնքով, քեչայից կարված-տեղադրված, գլանաձև դետալները, որոնք գրաստի ողնաշարն ու կողերը հարելուց խնայելու ու հեծյալի անվտանգությունը՝ առաջ ու հետ սահել-ընկնելը ապահովելու համար են:

«Գիտե՞ք` էս էն գործը չի, մանավանդ հիմա, որ թևիցդ մի փոքր թեկուզ բռնի, ընդհակառակը՝ ավել չարչարանք է: Ուղղակի համագյուղացի մարդիկ ենք, էրեսս չի բռնում մերժեմ»,- արագորեն օղակվող թելի միջով մախաթը խաղացնելով պատմում է Մամիկոնը:

Գործի քիչ լինելն էլ բացատրում է գյուղում փալանի կարիք ունեցող կենդանիների սակավությամբ: Գյուղում 300-ից ավելի ընտանիք կա ու մի 100 նման կենդանի, որոնցից յուրաքանչյուրը տիրոջը մի 20 տարի ծառայում է:

«Փալանն էլ, եթե չալարես ժամանակին դնել-վերցնելուց, չոր տեղ պահելուց, բեռան տակ ջուլ փռելուց, էլի մի 10-15 տարի կծառայի: Նոր փալանի մենակ հումքը, թե որ գտնես (նախկինում հատուկ տեխնոլոգիայով, լավ ծեծած բրդից ստացած քեչա, տորքով գործած կարպետ, կաշվից թելեր), հիմա երևի ամենաքիչը մի 25-30 հազար դրամ կարժենա: Կարել-մարելն էլ հետը` համարյա մի նոր գրաստի գին ա նստում»,- մանրամասն նշում է իր գործի վարպետը:

Մամիկոնի խոսքով` թանկության պատճառով մարդիկ հիմնականում նույն փալանը վերանորոգում-կարկատում ու օգտագործում են: Իսկ նոր փալանի կարիք ունենում են միայն նոր ձի կամ էշ գնելիս: Սակայն Քարահունջում հազիվ հացի խնդիր լուծող քիչ ընտանիքներ կարող են իրենց նոր կենդանի գնել թույլ տալ:

«Ասում եմ՝ մի քիչ էլ ձգեմ, մինչև մեկ ուրիշը սկսի անել: Մեկ է, քանի գյուղն ու գյուղացին կան, բաղ-բոստան գնալ-գալը կա, էս գործի կարիքը, թեկուզ քիչ, բայց միշտ լինելու է: Եվ ամենակարևորը՝ սա գյուղի մարդուն պետք եկող մասնագիտություն է»,- զրույցի ընթացքում Մարտունի գործն արագորեն ավարտելով եզրափակում է Մամիկոնը:

Մարտունն էլ` «օրհյալ լինես» շնորհակալական խոսքով հարևանին… վարձատրում ու գնում է:

Լենա Հովսեփյան

Բրուտագործությունը որպես… ծալքի հավակնող հիշողությո՞ւն, թե՞…նոր այցեքարտեր

Պատում 1 . ՂԱԹՐԻՆԻ ՁՈՐՈՒՄ.  ԾՈՌԱՆ ՀԵՏ` ԱՎԱԳ ԱՊՈՐ ԲՐՈՒՏԱՆՈՑՈԻՄ

Երբ ժամանակը…երակ ես ներառում

Լրագրողի` իմ 35 տարվա գործունեության ընթացքում չգիտեմ մի ուրիշ,  այսքա՜ն համառորեն` ներսիցս դուրս չհորդող, որպես գիր չծնվող տպավորություն-մտածում: Գուցե նրանից էր, որ շատ կամեցա ամենն ասել. և՛ իմ զգացածը, և՛ ուրիշների` իմ միջով անցկացրած իրե՛նց զգացածը, և կիսվել մերօրյա պեծպեծին արժեքներից հեռու` հեռվում  անթեղվող կուսական ջինջի մասին: Հա՜յ քաղաքականություններ, հա՜յ դեմոկրատիա, հա՜յ գլոբալիզացիա, հա՜յ տեխնոլոգիական մարաթոներ, հա՜յ մարդու կլոն / դիմահար` էլի մեկն ինձանի՞ց. մեղա՜  քեզ, Տե՛ր / ու` դեռ մերօրյա…անցյալի մասունքներ… կարդալ շարունակությունը »