"Մարզային" բաժնի արխիվը

Մեզ գրում են-Տապանաքարը

Գորիս, Գրետա Գրիգորյան, պատմվածքՕհանենց գերեզմանը մի քիչ թեք հարթության վրա էր: Թեքության ամենաստորոտային մասում, ուր ավելի հարթ էր, 20-րդ դարասկզբին տեղադրված մի քար էր` Մարգարիտ – ծնված 1901-36թթ: Օհանը երկար զննումներ կատարեց քաղաքի տարբեր բնակիչների շրջանում և ստույգ տեղեկություն չկարողացավ իմանալ: Է~հ, եթե տեր ունենար կողքը կցանկապատեին, պարիսպ կդնեին, ուրեմն Օհանը իրենց գերեզմանատեղը կմեծացնի, Մարգարիտի քարն էլ ձորը կգլորի, էգուց ինքն ու իր կինը նրա տեղը հանգիստ կպառկեն, ոսկորներ են էլի~, վաղը չէ մյուս օրը բոլորն էլ  հողի են վերածվելու: Այստեղ Օհանը կանգ կառներ, եթե մի փոքր աշխարհաճանաչ ու տառաճանաչ մարդ լիներ ու կարդացած լիներ Հովհ. Թումանյանի հետևյալ տողերը. կարդալ շարունակությունը »

Մեզ գրում են-Թողտվության մթնոլորտը պատճա՞ռ, թե՞ անձի որակի, ինքնության անկում

Գրետա Գրիգորյան, Գորիս, գերեզմաններԹող մի քիչ խառը չթվա վերնագիրը հոդվածի, ասելիքի կուտակումը այնքան խիտ է, այնքան հուզող ու մտահոգությամբ այն, որ արդյոք նպատակակետին կհասնի՞, արդյոք կարձագանքվի՞, թե՞ կնմանվի անապատի քամու ձայնի:
Բոլոր ժամանակներում անտարբերությունը եղել է քաղաքակրթության զարգացման խոչընդոտ, չարիք: Ասել է է` անտարբերությունից է ծնվում ամեն վատն ու չարը աշխարհի: Աշխարհի այս հարափոփոխ խառնարանում արժեքներ կան, որ պետք է մնան անձեռնմխելի, հաստատուն, անփոփոխ: կարդալ շարունակությունը »

Մեզ գրում են-Տեղ գյուղի ղումբավոր կանայք

Նարինե Գալստյան-Ծնվել եմ 1989թ. Տեղում: Առաջին դասարանը ավարտել եմ գյուղում: Երկրորդ դասարանից սովորել եմ Գորիսի թիվ 5 միջն. դպրոցում: 2005թ ընդունվել եմ ԳՊՀ-ի <<Հայոց լեզու և գրականություն>> բաժինը: Կարմիր դիպլոմով ավարտել եմ մագիստրատուրան: Շատ սիրում եմ մասնագիտությունս, բայց ցավոք քիչ եմ զբաղվում սիրածս գործով: Հիմա գտնվում եմ Մոսկվայում, ամուսնացած եմ, ունեմ աղջնակ…. Շատ կարոտում եմ Գորիսը և, երևի կարոտն էր այն գլխավոր պատճառը, որ փորձեցի նորից ինչ-որ բան գրել, թե ինչու ընտրեցի այդ թեման, նշել եմ նյութում… Պատմողը` Արշալույս Բաղդասարյանը տատս է, ով գյուղի մասին համարյա ամեն ինչ գիտի, ուսանողական տարիներին` բանահյուսական աշխատանքներ գրելու համար, միշտ տատս է օգնել` իբրև գյուղի կենդանի վկա… Տատս գյուղի պատմության, հետաքրքիր դեպքերի ու հերոս-մարդկանց մասին շատ տեղեկություններ ունի:

Տեղ գյուղի ղումբավոր կանայք

Տեղ գյուղ, տարազ, ղաբա Այս լուսանկարին առաջին անգամ անդրադարձել եմ ուսանողական տարիներին`  ”Հայ ժողովրդի բանահյուսություն” առարկայից  հանձնարարված կուրսային աշխատանքների ժամանակ: Շատ-շատերն են հետաքրքրվում այս նկարով, շատերն են իրենց ամսագրերում, հոդվածներում, հեղինակած գրքերում, սոց. կայքերում տեղադրում այս լուսանկարը, առանց իմանալու,  թե ովքեր են նկարում:  Շատ անգամ տեսել եմ սխալ ու անտեղյակ մեկնաբանություններ` նկարի հետ կապված: Որքանով որ տեղեկացված եմ, նկարը չունի հավաստի տեղեկություններ, ինչն էլ երբեմն սխալ մեկնաբանությունների առիթ է հանդիսանում: Լինելով` Սյունեցի, ծնված` Գորիսի Տեղի համայնքում, պարտքս եմ համարում քիչ թե շատ տեղեկություն տալ նկարի մասին, առավել ևս, որ նկարը այնքան էլ վաղուց չէ արված և նույնիսկ ես տեսել ու պարզ հիշում եմ նրանցից մեկին: կարդալ շարունակությունը »

Լիլիթն ընդամենը…իր բաժին Գորիսը չի սիրում

Գորիս, Առուշան, Լիլիթ,Բաղնիքի դպրոցԿացարան` 4-րդ աստիճանի վթարայնության…մշակութային արժեք-փլվածքում
53-ամյա շինվարպետ Առուշան Առաքելյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքը շուրջ 20  տարի ապաստան է գտել Գորիսում որպես “Բաղնիքի դպրոց” հայտնի, մեկ դարը վաղուց բոլորած, հազիվ կանգուն, ցից պատերով շենքի մի…կարկատած ծերում:

Շենք, որն անցած դարասկզբին` Վարարակնի բարձրադիր աջ ափին, Գորիս-Կյորեսը սահմանգծող ներկայիս Մակիչի փողոցում  մեծահարուստ Յոլյանների առանձնատունն է եղել, հետո եղել է մանկատուն, դպրոց, բաղնիք, հետո լքվել ու սկսել է ավերվել, հետո էլ ավերել են սկսել… կարդալ շարունակությունը »

“Երիտասարդությունը չի էլ հասցնում դառնալ թերթի ընթերցող, նա անմիջապես դառնում է համացանցի այցելու»

տպագիր մամուլ երիտասարդություն համակարգիչԵրբ տարբեր են ասելն ու իրականությունը

Ծխախոտի` միլիարդ անգամ տրիլիոն (գուցե բազմապատիկ ավելի) տուփերի վրա անխտիր գրված է եղել ու շարունակվում է գրվել «Ծխելը վնասակար է առողջությանը»: Բայց ծխից դեղնած-գորշացած մատ-բեղերով հասուն տղամարդկանցից  մինչ մի մատ տղեկներ ու մինչ` վաղուց արդեն ոչ փափկասուն կանայք, շարունակում են իրենց «կոմֆորտ» զգալ ծխի գալարուն քուլաների  պարույրներում: կարդալ շարունակությունը »

Մարզային մամուլ. սուբսիդիան փրկագոտի՞, թե՞…

մարզային մամուլ, Սյունիք«Լճացման» տարիներ, շաբաթական 3 անգամ լույս տեսնող  շրջանային թերթեր` պաշտոնաթերթեր

Տարիներ առաջ, և բոլորովին էլ ոչ այնքան վաղ անցյալում, մարզայինի փոխարեն կային շրջանային թերթեր, որոնք, բավականին  օպերատիվ կերպով լուսաբանում էին շրջանի, ներկա ձևակերպմամբ` ենթամարզի ողջ անցուդարձը: կարդալ շարունակությունը »

Օգտակար լինելու ցանկությունները հատվել էին` շնորհիվ “Հայ Ձմեռ Պապ” հիմնադրամի

Գորիս, բազմազավակ, Հայ Ձմեռ պապԳորիսում ապրող Արմեն ու Էլիկ Հարությունյանների բազմազավակ ընտանիքի /8 տղա ու մի աղջիկ/ մասին “Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար 8 զինվոր եմ մեծացնում” վերտառությամբ հոդված էի հրապարակել մարզային “Սյունյաց երկիր” թերթում, իմ անձնական կայքում: Եվ էլի ու էլի` հավատի գուցե անճանաչ մի մղմամբ….

Եվ ահա, որոշ ժամանակ անց, այդ ընտանիքի պատմությունը հայտնվեց “Հայ Ձմեռ Պապ” բարեգործական հիմնադրամի ուշադրության թիրախում: Ի պատիվ համագործակցության ուժը կարևորող լրատվամիջոցների` նշենք, որ «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական թողարկման արդյունքում/ («Հետք», «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions») հոդվածը մեծ սփռում ունեցավ…

Ընտանիքի պատմությունը, նշյալ լրատվամիջոցներով ու հիմնադրամի հետևողականորեն պատրաստած լուսանկարային ռեպորտաժով ու տեսանյութով,  պահ տրվեց աշխարհի ԲԱՐԻ ԿԱՄՔԻՆ…

Արձագանքները երկար սպասեցնել չտվեցին…

Արմինե Պետրոսյան, Հայ Ձմեռ Պապ, Գորիս, բազմազավակ

Արմինե Պետրոսյանը/կենտրոնում/ Հարությունյանների ընտանիքի հետ

Բառացիորեն օրերս, հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի Գորիս կատարած այցի արդյունքում, Հարությունյանների ընտանիքն ունեցավ  ավտոմատ լվացքի մեքենա, գազօջախ, կթու կով և մինչ գարուն` կովի կեր: կարդալ շարունակությունը »

Անվանի գորիսեցիներ-ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆ – 80. Իսկ նրա գործերն իր մասին պատմող կոթողներ են.

ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆԼրագրություն ասվածը մերկապարանոց լուր գրել ու հղելը չէ բնավ: Լրագրությունը, եթե առանձնապես այն կոնկրետ մարդու ու կոնկրետ ժամանակների մասին է,  նախ և առաջ, իմ ընկալմամբ,  բարոյական ահռելի պատասխանատվություն է` մարդուն հանիրավի չվնասելու, նրա նկարագիրը չայլաձևելու: Նաև` անհեթեթ չգունազարդելու, որովհետև մարդն այդ ամենատարբեր շփումներում է ու…իր ժամանակի մեջ: Սերոբ Իշխանի Գալստյանի մասին գրելուց առաջ այս ինքնահորդորն ունեի, որովհետև նա մեկն էր այն մարդկանցից, որոնց կենսագրությունն ու գործունեությունն արդեն իսկ պատկառանք են ազդում և պարտադրում ճշմարիտ ու շիտակ լինել: կարդալ շարունակությունը »

Պատերազմ խաղաղության մեջ. «Մենակ տունը չէր, տան հետ իմ ու եղբայրներիս երազանքներն էլ այրվեցին»

Բագրատ Օրդյան,գորիս, պատերազմԲագրատ Օրդյանն ու կինը՝ Սիլվան, ապրում են Գորիս քաղաքի արևմտյան լեռնալանջի բարձրադիր փեշին գտնվող, իրենց երբեմնի բնակարանին կից դրված “դոմիկում “, որտեղ, չնայած վառարանի վրայի թեյնիկը բարալիկ գոլորշի էր արտաշնչում, ցուրտ էր, ոսկորի հետ անհաշտ մարտյան ցուրտ: Ցուրտ էր, խոնավ էր, նեղվածք էր-տխուր էր: Տխուր էր, որովհետև երբեմնի բնակարանի հենց բակում ու շենքի հիմքերում “գրադի” արկերի ահռելի փոսերն էին: Գորիսում աննախադեպ՝ միանգամից  3 արկ “հյուրընկալած”, կրակի ճարակ դարձած, անդուռ, անպատուհան, անհատակ շենքն ասես պատերազմ անթեղած…թանգարան լիներ: կարդալ շարունակությունը »

Մամուլը շեփորահարում է, հասարակությունը՝ ծամում, բայց ցավը 2 ընտանիքների պատերից ներս է…

Գորիս,սեռական բռնություն, Գորիսի մամուլի ակումբԹեմաներ կան, որոնց չանդրադառնալով ինքդ սկսում ես կասկածի տակ առնել քո քաղաքացիական նկարագիրն ու բարոյականությանդ արտոնումի սահմանը:Ավելի ճիշտ՝ ոչ թե թեմաներ, այլ նողկանքի չափ զազրելի բաներ, որ փութով աղտ են շիթում նաև քեզանով ամբողջական հասարակության դեմքին: կարդալ շարունակությունը »

Լրագրողական բարեգործական ակցիա «Հայ Ձմեռ Պապ» – «Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար 8 զինվոր եմ մեծացնում”-ասում է 9 զավակների հայր, գորիսեցի Արմենը

Ժողովրդի մեջ ընդունված բարեմաղթանք է` «Յոթը որդով սեղան նստես»: Գորիսում մի ընտանիք կա, որտեղ ոչ թե 7, այլ 8 որդով են սեղան նստում, ու 8 եղբայրների միակ քույրիկն էլ մայրիկի հետ սեղան է գցում…
Այստեղ ռոմանտիկան կանգնեցնենք:
Իրականությունն այն է, որ այս անշուք (չասենք` աղքատ) տան կուշտաչք երեխաներն ընդամենը «աշխարհի համար խաղաղություն» են ուզում և մեր կպչուն հարցապնդումից հետո միայն` հեծանիվ, բայց ավելի շատ գնդակ են երազում: Ֆուտբոլ խաղացողների խնդիրն էլ լուծված է. մրցակից թիմերը տնից են` կիսվում են, ու մնում է ընդամենը ավելացնել մրցավարի սուլոցը: Այս տան տղեկներից մեկի երազած ուտելիքները սոուսն ու խորովածն են, հայրիկի փափագը` գոնե մի ապրանք (անասուն) ունենալն ու երեխաներին թացանով յոլա տանելը. կարդալ շարունակությունը »

“Ուղեկցորդուհին ճոպանուղու վագոնի…փերին է”

“Հանդիպում”՝ հանդիպումից առաջ

Լենա Հովսեփյան-Արփինեին՝ Ալավերդյան, գիտեմ որպես իր խոսքին հարգանքով վերաբերող, ինքնատիպ մտածողությամբ աղջկա՝ միջազգային ու տեղական կառույցների հետ տարբեր հանդիպումներից: Գիտեմ որպես Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի առաջադեմ ուսանողուհու՝ ապագա տնտեսագետի: Գիտեմ որպես նուրբ, կոկիկ պահվածքով ու հավաք օրիորդի: Ավելի ճիշտ՝ այսպես գիտեի մինչ վերջերս, մինչ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերիս, Տաթևի ճոպանուղին պահ առաջ տեսնելու  հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակով, ճոպանուղու “Հալիձոր” կայան հասցնելը…

կարդալ շարունակությունը »

«Հաշվի` մի բծախնդիր մարդու կոստյում ես կարում». գորիսեցին շարունակում է փալան կարել և պահել անհետացող փեշակը

Քարահունջ գորիս փալանԼենա Հովսեփյան -Ֆիլմերից ու գրականությունից, մի քիչ էլ` կյանքից մեր ականջին ու աչքին ոչ անճանաչ բառ կա՝ փալանդուզ (փալանտուզ, փալանճի), համետագործ, ասել է թե` գրաստի՝ ավանակի, ջորու, ձիու համար փալան, համետ կարող մարդ: Գորիսի ենթամարզում հիմա այդ արհեստով զբաղվող մատների վրա հաշված մարդիկ կան: կարդալ շարունակությունը »