"Պատմվածք" բաժնի արխիվը

Ճամփաները չեն մեռնում

արձակ, պատմվածք, Լենա, Գորիս

-Պա՛պ, ա՛յ պապ, ճամփաները մեռնո՞ւմ են:

-Ի՞նչը, ճամփանե՞րը…Չէ՛, բալա՛ս, ճամփաները չեն մեռնում:

-Բա ինչի՞ էիր ասում, թե տերևները կմեռնեն:

-Ախր,  Արմա՛ն ջան, ինչը մեռնելու է`մեռնում է, ինչը՝ մնալու՝ մնում,-ասաց  Թևանը՝ ճամփեզրի չեչ քարը լայն բացված ոտքերի արանքն առնելով:

Հոնի սմքած պտուղներով մի ճյուղ չանկռեց Թևանի արևահար վիզը;

-Է՜հ, անտե՛ր, դու էլ՝ տիրոջդ պես մունդառ  դուրս եկար: Ողորմած Սաքին էլ էր էդպես… Է՜հ, ի՞նչ ողորմած՝ անպե՛տք մարդ էր: կարդալ շարունակությունը »

…Այն ճերմակ վարդերը

Комментарии выключены

լավ պատմվածք, ժամանակակից արձակՔաղաքը լուռ էր` վաղուց քնած: Ցուրտ էր: Վաղ եկած ձմեռը, դեղնել չհասցրած տերևների պինդ կույտերով, աշնանը փռել-ծեփել էր ասֆալտին: Ձյուն չէր, անձրև էլ չէր. սառը քամու հետ այն ասեղի պես ծակծկում էր Արմենի քրտնած ճակատը: Նրա ոտքերին քսմսվելով վազող շնիկը, բարակ վնգստոցով, հաճախ էր վեր նայում` անուշադրությունից նեղված… Արմենը ափը բույն սարքելով՝ նայեց հեռախոսին. մեկն անց էր:

Հոգոցով հեռախոսը դրեց գրպանն ու մոտեցավ փայտե կամարով դարպասին, որ, գիշերային լապտերների մրսած ցոլքերից, անտառի տնակի դուռ էր հիշեցնում…

Դուռը ճռռոցով բացվեց:

Տանը նոր լույս վառվեց: կարդալ շարունակությունը »