"Անդրադարձ" բաժնի արխիվը

Լույսի համը զգալու բարեմաղթանքով…

 "Լույսի համը"Հարաբերականությունը մեր կյանքի ակամա խթանիչն է… Ո՞վ է ասում, որ ուշն ու շուտը ծեփածո դոգմաներ են… Իմ առաջին գիրքը լույս աշխարհ եկավ որպես ապրածս 6 տասնամյակների մեծ… խոհ… Յուրօրինակ զգացողություն է՝ նման, երբ սպասում ես, որ  առաջին անգամ տեսնես բարուրած նորածնիդ. մի ոգեղեն ԵՐԿՅՈՒՂ ունես:

"Լույսի համը"Իմ խոնարհումը գրքիս լույս աշխարհ գալուն իրենց նպաստն ունեցած իմ ընտանիքին, իմ քույր-եղբայրներին, ինձ բարոյապես սատարած իմ բոլո՜ր-բոլո՜ր բարեկամ-ընկերներին… Իմ ԼՈՒՅՍ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ: Իմ քաղաքին ու նրա մարդկանց: Բոլորի՛ն: Առանձնահատուկ շնորհակալությունս «Անտարես» հոլդինգի հրատարակչության արհեստավարժ,  բարեկիրթ ողջ անձնակազմին ու գործընկերներին  արդյունավետ ու հաճելի համգործակցության համար: Ապրումներս դեռ շատ տաք են: Կզրուցենք:

Լ. Հ.

Հիսուսն անգամ… ՄԱՐԴԵՂԵՆ էր…

Ես չգիտեմ՝ անհամը գո՞ւյն ունի

գորիս, նշանավոր մարդիկԿյանքն էժան է, էժան չէր՝ գին ուներ, հիմա՝ ջրի գնի էլ չէ: Բայց էլի մի բա՛ն է, թե կա՛ս, թե նյութ՝ օդ, ջուր, արև ես սպառում, թե տարածք ես քեզանով անում՝ զբաղեցնում, թե մարդիկ երբեմն քեզ հիշելիս ժամանակ են ծախսում: Ասել կուզեմ՝ կաս, էլի բան ես՝ բաբախող, շնչող, աչքի լույս կամ աչքի փուշ…

Բայց, այ, մա՛հն է էժանացել՝ գինը գցել, մահը հաշվառում է դարձել. սա՛ գնաց, նա՛, հետո էլ՝ էն մե՛կը…

Ու՝ուղեկցող միօրինակ արտաբերումներ. բա՜, բա խի է՜, ափսո՜ս, լո՜ւյս դառավ, դեռ ապրելու տե՛ղ ուներ, խի նա դեռ կա՞ր, է՜, շան հայը սպասեր մի քիչ տաքերն ընկնեին գոնե կամ պոմիդորն էժանանար, գնա՜ց-հավասարվե՜ց հազար տարվա… կարդալ շարունակությունը »

Օրհնյա՜լ լինեք…

ծնունդ ծաղիկներ Լենա ՀովսեփյանԾննդյանս օրվանից հետո ես վերջապես նստեցի համակարգչի առջև… Նստեցի ու մտածում եմ. որտեղի՞ց սկսել, ինչպիսի՞ բառերով, մեկիկ-մեկի՞կ, թե՞ բոլորիդ միանգամից ասել՝ օրհնյալ լինեք դուք բոլորդ, որ կա՛ք, որ լրում եք իմ՝ երկրային… գալակտիկան, որ ջերմությամբ ու սիրով պարուրեցիք ինձ, որ ես շիկնեցի շա՜տ՝ այդքա՜ն գնահատումի, արժևորումի, մտերմության համար…

Օրհնյա՜լ լինեք… կարդալ շարունակությունը »

Մեր Լաուրան՝ Ղազարյան/Խաչատրյան

Комментарии выключены

Laura, Xachatryan, Goris, xudojnik, ԼաուրաԼաուրան՝ Ղազարյան/Խաչատրյան իմ դասընկերուհին է՝ Գորիսի թիվ 1 ութամյա դպրոցից /թատրոնի շենքի/: Էն գլխից էլ Լաուրան մի շա՜տ յուրահատուկ բան ուներ՝ մի տեսակ բոլորիս նման չէր, հավաք էր, զուսպ էր անգամ…կրակոտ լինելու մեջ…
Նա նկատում էր, նկատում-ամբարում էր…
Իրենց տանն ու այգում/Թումանյան փողոցի/ ես ու Ալինան հաճախ էինք լինում:

Նստում էինք խոտերի մեջ, ծառերի տակ ու վայելում նրանց այգու հրաշքները՝ մորիից սկսած, ու Լաուրան, հիմա էլ հիշում եմ, մեզ անվերջ ինչ-որ բաներ էր ցույց տալիս. նկարներ, ձեռքի աշխատանքներ…Էն ժամանակ մենք երևի այնքան էլ չէինք հասկանում, որ դա նրա արդեն սկսած զրույցն է աշխարհի հետ, որ դա իր զրույցն է, իր պատումն է… կարդալ շարունակությունը »

Մե՜ծ աչքալուսանք…

քառյակ Գորիսում, չորս երեխա, Գորիս, ԹունյանՀամացանցը երեկ ցնցեց. երիտասարդ կինը միանգամից չորս զավակ է ունեցել… Զբաղված էի, չմացա՝ ո՞վ է, բայց հո գիտեի, որ հայ կին է, հայ օջախ է երջանկացել, բոլորս ենք երջանկացել…Պահ հետո, ավելի կենտրոնացա, կարդացի, իմացա և առաջին զգացողությունս… սարսուռն էր…

Քառյակը մեր քաղաքում, մեր տարածաշրջանում կանանց ու ընտանիքների Աստվածուհի՝ բժշկուհի Սեդայի հայրական օջախում՝ նրա պատվարժան եղբոր Մայիսի ու էլի շա՜տ սիրելի մարդ ու բժշկուհի Կարինեի հարկի տակ է ծնվել. նրա՛նց օճորքը պիտի է՜լ ջերմանա, խնդա՜… կարդալ շարունակությունը »

ԲԱՐԻ սեպտեմբեր…

Комментарии выключены
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1Ես կարոտում եմ ընտանիքիս… սեպտեմբեր ունենալու տարիները…
Դա ուրիշ իմպուլս է, դա ուրիշ տեմպ է, դա ուրիշ սպասում է. դա լիքն ու կենդան օր է..
Նյութական նեղվածքն անցողիկ ու հարաբերական է, ՍԻՐՈՎ ու ԼՈՒՅՍՈՎ վաղն արթնացեք, օրը հավատով պարուրեք ու դեպ ՈՒՍՈՒՄ ճամփեք ձեր զավակներին. ՍԵՐ ու ԳՈՐՈՎ տվեք, որ բումերանգի անվրեպ օրենքը գործի…
ԲԱՐԻ սեպտեմբեր…
Խաղաղ արշալույսներ…
Լ.Հ.

«Նոստալժի». գորիսյան հացի հերթեր

Комментарии выключены
Գորիս, հաց, հերթ, Լոսիկ, Անահիտ, Նադեժ

Լուսիկը, Անահիտն ու Նադեժը...

Հերթական անգամ, բայց շատ երկար ընդմիջումից հետո, տանն էլի հաց թխեցի: Ի դեպ, ես դա շատ սիրով եմ անում, սիրով եմ անում, որովհետև տնեցիք՝ մեր, ու մեր տանը հաց կտրողներն այն սիրում ու հավանում են: Դե՛, ես էլ, որ մարդ գոհացնելուց աշխարքով մին եմ լինում, ձեռքիս ձեռք փըսած` բուսնած, թխում եմ:

Խոստովանեմ` «քուհչի» էլ եմ` ոգևորվո՜ղ:

Բայց մտքինս  էս անգամ իմ թխած հացի մասին գրելը չէր, չնայած, ստացվեց այնպես, որ, ձեռի հետ, այդ էլ արվեց: կարդալ շարունակությունը »

Մի հաստատուն ձեն կա՝ ուղեղի ճռռոցը…

զինված ապստամբություն զոհ Սերժ
Հիշում եմ… լճացման տարիների ծո՜վ անհոգությունը, ապրում` ներկա՝ «հորդուն» տարիների օվկիա՜ն տագնապներով, ու հասկանում, թե որքա՜ն հարաբերական է հարաբերականության տեսությունն ինքը…
Մերօրյա կյանքը մի հավասարում է, որտեղ բնավ… արգումենտ չէ ՄԱՐԴԸ, բայց հավասարումը կոչվում է… «Հանուն մարդու»…
Թունել, թունելներ կան, բայց թունելի վերջում լույս չկա, լույսին սպասող-հավատացող էլ չկա…
Բյուրանհայտ հավասարումներից իներտանալու չափ հոգնած ենք…
Իրար են խառնվել, լղոզվել պաթոսն ու մայմունությունը, սերն ու շահը, հոգածությունն ու անտարբերությունը…
Մի հաստատուն ձեն կա միայն՝ ուղեղի ճռռոցը…
Էն էլ՝ մարո՜ղ…
Լենա Հովսեփյան

Գագիկ Հակոբջանյան. Այսօրինակ մարդիկ ԴԱՍԱԳԻՐՔ են՝ լռելյայն ըմբոշխնելու համար…

Գագիկ Հակոբջանյան, Գորիս, մաթեմատիկաԳագիկ Հակոբջանյան-մեծ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ  Գորիսի դիմագծի մաս-երանգ էր…Նման էր միայն ինքն իրեն: Միշտ՝ նույն մարմնական թեթևությամբ, խորասույզ հայացքի հանդարտ սահքով, շնորհ ինտելեկտի համեստ, երկրային քողարկմամբ…Եվ, ասես, հավերժորեն, քաղաքի կենտրոնում՝ մեղմ զրուցող հասուն, հունձքով այրերի խումբ-առանցքում…Այսպես՝ ընդամենը օր-ամիսներ առաջ…

Հիմա, էլի այսպես, բայց` մի այլ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ…

Ափսո՜ս…

Նրան <<ՀԱՄԱՅՆՔ>> ամսագրում հյուընկալելու բախտն ունեցել էինք 14 տարի առաջ… կարդալ շարունակությունը »

2015, 24-ը ապրիլի-Ողնաթելդ ԱՊՐԵԼ է ուզում…

Այսօրը սարսուռի և հպարտության օր է:

Սարսուռ՝ արյան հիշողության:

Հպարտություն՝ արժանապատիվ լինելության՝ չընկրկումի:

ցեղասպանություն ապրիլի 24Եվ՝ զուսպ հիացումի՝ ԱՅՍՕՐՎԱՆ` 2015-ի  ապրիլի 24-ին նախորդած ծո՜վ ջանքերի՝ դետալ առ դետալ մտածված, ասելիքով ու զգացումներով. ոգեղեն-հոգևորից մինչ խորհուրդ ու ԱՍԵԼԻՔ, մինչ հյուրերին պարզած, ուղեկցող աղջնակների ձեռքեր, մինչ տնական ջերմությամբ  տաքուկ շարֆեր…

Մինչ աշխարհիս Մեծերի ձեռամբ ԱՆՄՈՌՈՒԿԻ…հյուսում:

Եվ՝ մինչ ռոք համերգ:

Եվ՝ մաչուկի դուդուկ:

Եվ՝ այլևս ոչ սուգ:

Անվերջ մինչ-եր…

Ապրեն ՄԱՐԴԻԿ՝  ԲՈԼՈՐԸ…

Ողնաթելդ ԱՊՐԵԼ է ուզում, ապրել՝ ոչ թե ի հեճուկս, այլ՝ ՀԱՆՈՒՆ…

Քիմ Քարդաշյանն ու էլի մեր…բարության հակացուցումները

Քիմ Քարդաշյան, Հայաստան. ապրիլի 24Այս օրերին համացանցը քարդաշյանական է: Եվ՝ սպասելի ու օրինաչափ է: Եվ, ցավոք, սպասելի էր ու, ցավոք, «օրինաչափ», որ «Քարդաշյան- սուսեր-էտալոնով» կմեկնարկեն վարկաբեկումի մարաթոնները…Չթվարկեմ դուետներին ու …թիմերին: Ի դեպ, այնքան մենամարտողները չեն, որքան ու որչափ՝ կրակի վրա յուղ շիթողները:

Մեծն ԼՈՌԵՑԻՆ զուր չի ասել՝ «Միտք եմ անում միտք ու չեմ կարենում, չեմ հասնում վերջին»:

Ես, էլ իմ չափով եմ միտք անում, թե ինչո՞ւ ենք մենք, անհավանական համախմբումների ու ոգևորությունների կողքին, այսքան՝ մանրանալով էժանանում, մտացածին ու անթեղած մեղադրանքներով նվաստացնում իրար, դիվային հաճույք ստանում փնովել-սպանելուց…

Մարդը, մարդիկ եկել են իրենց նախնիների երկիրը:

Անկախ՝ նաև իրենց բիզնես շահերից, Հայաստանը անհավանական արագությամբ հայտնվեց աշխարհի ուշադրության կիզակետում: Այս օրերին սա չէ՞ր մեր ուզածը: Քիմն աննախադեպ մեծ շառավղով ու լսարանով արեց այդ: Ապրի’:

Իսկ մենք, Անմոռուկները դոշներիս,  սկսեցինք պեղել հավանական ու անհավանական նախանձներին, պայթողնեին ու իրար դեմ տվեցինք…

Ա՛յ, հենց այս պահերին է, որ սկսում ես լրջորեն մտածել. մենք, մեր ընդերքում ծով անհանդուրժողականությո՞ւն ունենք, թե՞ «մեծն» դեմոկրատիայի համար մեր քաղաքակրթական…մակարդակը շատ էր խակ:

Մեկ է, ամեն դեպքում, մեզ մի կարևոր բան պակասում է:

Ի՞նչը:

Ակնառու է՝ մեր… բարությունը տեղական հակացուցումներ ունի:

Երևի, հենց այդտե՛ղ է իր սև գործը հաջողում սատանի մատը…

Լենա Հովսեփյան

Սուրբ Զատիկ. թող հորդա ԲԱՐԻՆ…

Սուրբ Զատիկ ձու նեկելԹող, թե օրը ի ԲԱՐԻՆ զատելու խորհուրդ ունի, թող զատվեն մռայլը շենշողից, վհատությունը՝ հույսից, անգոն՝ գոյից, խավարը՝ լույսից, կասկածը՝ հավատից, անտարբերությունը՝ կարեկցանքից, գորովը՝ պաղից…Թող գինու պես հորդա ՍԵՐԸ…

Բարին, Նախախնամության կամոք, կոնկրետ միջակայքի համար չէ, բարին կյանքի հետ հարաբերվելու շնորհ է…

Գուցե կարիքը կա դեպ ներս նայելու…Նայենք, չզլանաք, չվհատվենք-երբեք ուշ չէ…

Երբեք ուշ չէ…վերևից չնայելու, քամահրանք չշիթելու, ձեռքը գրպանից հանելու ու սատարումի համար այն պարզելու, սեփական որկորով ուրիշների մասին չդատելու, գոհանալու ու երախտապարտ լինելու համար…

Անցողիկ այս աշխարհում խրախճանքների մեջ հնարովի, ինքնախաբկանք-իմաստներ չփնտրենք, գոհացումը չշփոթենք դոնդող ցոփության, կայացումը` ամեն գնով ճանկռածը գուրգուրելու հետ:

Յուրաքանչյուր արշալույսի հետ մի անգամ, գոնե, վեր նայենք ու…փառաբանենք…

Սիրենք միմյանց. նեղ հոգին քարկապված պորտալարի պես է ու առաջինը հենց…տիրոջ բկին է սպառնւմ…

Լենա Հովսեփյան