"Անդրադարձ" բաժնի արխիվը

«Չէին սպասումը»… նեղացրեց

Չէին սպասում, ՍուրենԻնքս ինձ համար հրաման էի իջեցրել՝ երկու օր գոնե համակարգչի առջև չնստել: Բայց… քիչ առաջ Հ2-ով «Չէին սպասումն» էր, որի դեպքում, սովորաբար, ալիքը չեմ թերթում: Սուրենենք հյուր էին Լիբանանում՝ Կարպիս անունով մի՝ բավականին խելամիտ ու կոռեկտ պլաստիկ վիրաբույժի օջախում: Հաճելի տուն էր, կոկիկ մթնոլորտ, բայց զրույցը շա՜տ էր… հայավարի… Հարցեր՝ դրսից եկած հայերի նկատմամբ հայաստանյան հայերի… ոչ բարեհաճ վերաբերմունքի, լիբանանյան ուսման վարձերի մասին, միջին բարեկեցության համար անհրաժեշտ դրամագլխի մասին… կարդալ շարունակությունը »

Մի՛ լսեք… խելոքներին

Комментарии выключены

Աստղիկ Գալստյան, Մեծ Հայրենական, ԳորիսԱհագին… խելոքներ խորհուրդ են տալիս դուրս… սկել անցյալից, չծանրացնել մեզ տրված… կարճ կյանքն ու նայել՝ …հառա՜ջ…
Բայց անցյալո՛ւմ են մեր ոգեղեն ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ, որոնց հետ անցկացրած վայելք-ակնթարթներն անգամ մեր ներկայի դոշին ու մեր գալիքի ճակատին… սեպագրելու են մեր ապրածի իմաստը…
Այսօրն ինձ համար վայե՜լք էր. անցյալիս ՏԱՔ գրկում էի… կարդալ շարունակությունը »

Եվ՝ փնտրտո՜ւք….

Комментарии выключены

Մայր, երեխա, մարտի 8Մայրերին վայելե՜ք. դա այս կյանքում մեզ տրված ամենաԸՆԾԱՆ է, որովհետև… կյանքը երկու էտապ է ունենում.
- կյանք՝ մայրիկիդ հետ,
- և՝ փնտրտո՜ւք…
Վայե՜լք եմ մաղթում…
Հիշողություններին էլ՝ ԼՈՒՍԵ ԾԻՐ…

Լենա Հովսեփյան

Խնձորեսկ: «Արիության դաս»: Հերթական՝ 16-րդը…

Комментарии выключены

«Արիության դաս» էր: Հերթական՝ 16-րդը…Լրագրությո՛ւնդ էլ ժամանակի հետ հասունանում և ասելիքիդ միջուկին վերապահում է… առաջին ձայնի իրավունք: Սկսում ես երևույթներին, իրադարձություններին նայել ոչ որպես դեպքերի ու ժամանակների հերթագայության, մարդկանց ու դեմքերի հերթական արարի, այլ՝ որպես խորհուրդի: Օրինակ՝ որտեղի՞ց է սնունդ առնում իսկական ու իրական հայրենասիրության երակը…

կարդալ շարունակությունը »

՛՛Կե՛ր յըղեղեն, պե՛ր հըրեղեն՛՛…

Հարսիկը, սերիալներԵվ՝ իմ հետընտրական… աքսիոմը: Ասեմ՝ ի՛մ.  ՛՛Ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը մե՛ղք է՛՛… Մեր տատերը, դեռևս հղի կնոջ համար, երիցս հաստատագրված հորդոր ունեին՝ ՛՛Կե՛ր յըղեղեն, պե՛ր հըրեղեն՛՛… կարդալ շարունակությունը »

Թե՝ չէ, ուրեմն սատանան…

Մեկ-մեկ, գոնե, նստեք մի աթոռի կամ մի թախտի ծերին և փակ աչքերով… ուշադիր նայեք ձեր հիշողությունների աչքերին…  Մեղմ ժպտո՞ւմ եք… Լա՛վ է՝ առաջացե՛ք… Ամաչեցի՞ք. ուրեմն դեռ… Թե ամաչելիք կար ու չքմեղացաք, ուրեմն սատանան ձեր… երգեհոնի ստեղները… մագիլներով է փոխարինում… Բայց ձեր հեղինակած նոտաների տետրում դուք… այնքա՜ն հրեշտակային սերենադներ ունեիք… Գուցե… Փրկեք ձեր երգեհոնը, հետո դրա… մագիլատրտինգը ձեզ է հալածելու…

Լ.Հ.

էն նախշուն կյանքի համն ու լյազաթը տարա՜վ, պյաշավը յեր ածեց…

Մտածում եմ՝ էս facebook-ի փոխարեն ժամանակը… յետ քինար, մեր հըրեվան, տըղըցի Ազուց փիլիքինների քարին ղըբած պըռըվնին ու ջահիլ հարթները էլի նստած ինեյին, էլի տական-կըլխան զուրուց ընեյին, սան-նան յենդան յիշեյին, ուրուր բիշտի տալավ քիսի-փիսի ընեյին, օնքրնին ծիքեյին, էլի ծիմըռվա հետի կընանչի՝ սավզի, սամիթ հընդրեյին, էլի ճիրալի զոխերը շըպրտեյին մեզ, մենք օդումը չանթեյինք, քըչըվեյինք-հարցերը լուծեյինք… Ուրանք էլի տական-կըլխան խուսային, մենք էլ ղաթումը… քաղվածք ընեյինք…

Հետո խոխոցան մընը ասեր՝ հը՞, կընդըմըհակի չը՞խաղանենք… կարդալ շարունակությունը »

Ժամանակի մաղն ու…

լույսի համը, ժամանակ, Լենա ՀովսեփյանՀարաբերականությունը առեղծվածի չափ… հարաբերական է մեր օրերում. էտալոնները հաստատագրում են մայրաքաղաքային… բրենդավոր «դերձակները»…
Ժամանակի մաղն ու «դերձակների» սիրուհի հարաբերականությունը հազիվ թե երբևէ… ռաստ գան…

Լ.Հ.

… Ոչ թե լրատվամիջոց, այլ «տեսակի պատի թերթ»

Комментарии выключены

դեղին մամուլ, զրպարտությունԺողովո՛ւրդ, ի վերջո հասկանանք, որ լրագրությունը հե՜չ կապ չունի բզբզոցների, տանը թախտին նստած «միտք» ու «տեսակետ» ծեփելու, քնած մարդու տակ կրակ վառելու, անորոշ, անկապ, թեական վկայակոչումների, մեծ հաշվով՝ անդեմ ու ապակողմնորոշելուն միտված ախմախությունների հետ… Եթե անգամ դա ապրուստի միջոց է ու, կարծում եմ՝ ոչ վատ, ու ներսի… պղտորությանը ելք տալու միջոց, մե՛կ է, նողկալի լինելու չափ, տհաճ է… կարդալ շարունակությունը »

17, 117, 1017, 2017… Թվեր են: Սո՛սկ…

աքաղաղի տարի, 2017Մինչ հաջորդ… տոնածառ մնացած օրերից պակասեց ինը օր… 2016-ն արդեն գնաց հավասարվեց 1000 տարվա արխիվականներին՝ մեր կեծ-կեծ սահմաններից մինչ մեր տուն ու օջախներ թողնելով հոգոցներ ու հիացումներ, մտաբեկություններ ու ծնունդներ… կարդալ շարունակությունը »

Եղիշեից սովորեք՝ որքա՜ն ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ էր, որքա՜ն ՏՂԱ էր, որքա՜ն ՉԱՓԻ մեջ էր…

Комментарии выключены

x factor, Եղիշե, ՇուշանիկՍոսկալի է, երբ մարդուս մեջ իսպառ բացակայում է տարրական, մի պուտ թեկուզ հարգանքն առ իր նմանը, առ մեկ այլ հողեղենը… Իսկական Դրախտիկ գյուղից  X Factor մրցույթի ներկայացած երիտասարդը՝ Եղիշեն, իր դրախտային զուսպ անվրդովությամբ … առիթ տվեց, որ, մեղմ ասած, կարդալ շարունակությունը »

Ի սեր Աստծո, իջեք… երկնքից

Комментарии выключены

վերև, ներքև, մարդԵրկինքը մեր թևավոր բարեկամների թռիչքուղին է, նրանց կեցության երաշխավորը, նրանց ոգու տունը, նրանց սիրելու ծիրը… Մեկ էլ՝ հետո՝ թե մեր հոգիներին արտոնվի թևել… Իսկ հիմա մերը երկիրն է, հողը, ամրության գենետիկ ապահովվածությունը…

Ի սեր Աստծո, իջեք… երկնքից, թե չէ երևակայական թռիչքների տևականությունը կարող է իսպառ անէացնել ձեր քայլելու՝ շնորհ բնազդն իսկ…

Մենք ձեր կողքին ենք. ենթադրյալ վերևից նայելու պարագայում կարող է ակամա… պտկվեք ու ոտնատակ ընկնեք… Շատ մի երկյուղեք. էն՝ վերև դարձած… ներքևներն էլի ձեռք են պարզելու…

Բայց այն բանի համար միայն, որ իրենց ճամփան դոնդող չլինի…

Լ.Հ.