"Մեզ գրում են" բաժնի արխիվը

Մեզ գրում են-”Ինչպես տատս է ասում` լավ ծոր ա, ըստըծու ծոր ա…”


Տեղ գյուղ Գորիս Նարինե ԳալստյանՕտարի հողում հանկարծ հիշեցի մեր Սըռեղծին: Տատս՝ Արշալույս Բաղդասարյանը, միշտ հիացմունքով և հպարտությամբ է խոսում այն ամենի մասին, ինչ կապված է մեր գյուղի հետ: Թոռներին միշտ հավաքում գլխին ու պատմում էր գյուղի հերոս-լեգենդների, հետաքրքիր դեպքերի և հայտնի վայրերի մասին, երբեմն պապս` Իշխան Բադասյանը, որ գյուղում հայտնի էր որպես չափազանց զարգացած մարդ և գյուղացիների կողմից ստացել էր “ինքնուս պատմաբան” ածականը, տաք վառարանի հետևին նստած, գիրքը ձեռքին ՝ կարդում էր արդեն գուցե և չորրորդ անգամ, միջամտում էր, իբրև լրացումներ անում տատիս, որպեսզի պատմություններն ավելի հստակ և ճիշտ իմանանք, իսկ այդժամ զրույցն ավելի թեժանում ու աշխուժանում էր: Այդպես նրանք մի անբացատրելի հետաքրքրություն և սեր էին առաջացնում մեր մեջ դեպի հայրենի ծննդավայրն ու գյուղը: Հիշում եմ, որ ամեն անգամ, երբ ուզում էինք բնության գիրկ գնալ, տատս առաջին հերթին Սըռեղծու մասին էր հիշեցնում: կարդալ շարունակությունը »

Դու ինձ սովորեցրիր ապրել ու գնահատել կյանքը

Սյուզաննա Աղաբաբյան Տավուշի մարզ  Այս մտքերն իմ մեջ են ավելի քան 10 տարի: Այս տարիների ընթացքում ես ինքս տեսել ու զգացել եմ այս ամենը: Մտքերս եկել-անցել են, ու ես միշտ ցանկացել եմ գրել այս պատմությունը:
Գրել, որպեսզի մարդիկ կարդան ու…խորհեն:
Բայց, երևի, դեռ դրա ժամանակը չէր եկել:
Ու` վերջապես գրեցի:
Գրեցի հավատով, որ մի փոքր մտորելու հնարավորություն կտամ նաև այն մարդկանց, ովքեր կարծում են, թե հաջողությունը…մենաշնորհ է` չմտապահելով, որ անքննելի են ԱՍՏԾՈ գործերը…
/ԽՆԴՐՈՒՄ ԵՄ` ՄԻՆՉև ՎԵՐՋ ԿԱՐԴԱԼ/

ԴՈՒ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԻՐ ԱՊՐԵԼ ՈՒ ԳՆԱՀԱՏԵԼ ԿՅԱՆՔԸ
Աշնանային մառախլապատ օր էր: Մի քիչ ցուրտ էր, անձրև էր գալիս:հաշմանդամ եկեղեցի հավատ
Կիրակի էր, եկեղեցում պատարագ էր լինելու:
Չնայած եղանակի անբարենպաստ լինելուն`շատերն էին  շտապում էին եկեղեցի:
Բոլորը հավաքվեցին, ու պատարագը սկսվեց:
Խոր լռություն էր. ժաղովուրդը մեկ մարդու նման լուռ էր, միայն քահանայի աղոթքն էր լսվում:
Պատարագն ավարտվեց, և բոլորը կամաց, անձայն հեռացան` ամենքն իրենց մեջ տանելով Աստծո օրհնությունն ու հոգու անասելի հանգստություն ու խաղաղություն:
Եկեղեցում մնացել էր միայն մի ծեր մարդ, նա դեռ իր զրույցն էր անում Աստծո հետ: Ու հանկարծ լսվեց անիվների ձայն: Գնալով ձայնը մոտենում էր ու` ավելի լսելի դառնում: Ծերունին միանգամից ետ շրջվեց: Շրջվեց ու տեսավ մի տղայի, որն անվասայլակով էր: Նա անիվները պտտելով, մի քիչ դժվարությամբ`  դեպի խորան էր գնում:
Մարդը, տեսնելով տղային, կարծես, քարացավ տեղում մի պահ, իսկ հետո` ուշքի գալով, մի բան էր միայն կրկնում ու խաչակնքում.

-Մեղա~ քեզ, Տեր Աստված, մեզանից հեռու, մեզանից հեռու…
Տղան նկատեց ծերունուն ու լսեց նրա ասածը: կարդալ շարունակությունը »