"“Համայնք” ամսագրից" բաժնի արխիվը

Գագիկ Հակոբջանյան. Այսօրինակ մարդիկ ԴԱՍԱԳԻՐՔ են՝ լռելյայն ըմբոշխնելու համար…

Գագիկ Հակոբջանյան, Գորիս, մաթեմատիկաԳագիկ Հակոբջանյան-մեծ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ  Գորիսի դիմագծի մաս-երանգ էր…Նման էր միայն ինքն իրեն: Միշտ՝ նույն մարմնական թեթևությամբ, խորասույզ հայացքի հանդարտ սահքով, շնորհ ինտելեկտի համեստ, երկրային քողարկմամբ…Եվ, ասես, հավերժորեն, քաղաքի կենտրոնում՝ մեղմ զրուցող հասուն, հունձքով այրերի խումբ-առանցքում…Այսպես՝ ընդամենը օր-ամիսներ առաջ…

Հիմա, էլի այսպես, բայց` մի այլ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ…

Ափսո՜ս…

Նրան <<ՀԱՄԱՅՆՔ>> ամսագրում հյուընկալելու բախտն ունեցել էինք 14 տարի առաջ… կարդալ շարունակությունը »

Նեցուկվելու համար ուսդ մի ափսոսա…

Комментарии выключены

երեխա, բարություն, ԳորիսԱշխարհին ավելին, քան միլիոն տարի առաջ էր, պակասում է ընդամենը… բարությունը: Այն բարությունը, որը բնավ էլ համատարած ու համընդհանուր հոժարություն-թողտվությունը չէ: Այն բարությունը, որ, որը սեփական անձը փակաչք ու խլականջ զոհասեղանին փռելը չէ: Այն բարությունը, որ սեփական տան անկյունաքարը ուրիշի զվարճասրահի կողապարին նվիրաբերելը չէ: Այլ բարությունն այն, որ ճերմակի շողացոլքից աչքներս խորամնակորեն կկոցելով չասենք՝ հը՞, որ աստվածընծա «բարև»-ից առաջ  չխճճվենք «ասեմ-չասեմ»-ի տարակույսներում, որ դրսի ջերմության  մասին  հոգու սառնարանի ջերմաչափով չդատենք, որ ուժ ունենանք խոյանքները թիրախ չտանել, որ մարդկային հարաբերությունների մեջտեղում չտնկենք կշեռքը, որ մեկընդմիշտ հիշենք՝ որևէ ծնունդ կամ օժտվածության որևէ չափ երկնայիններիս նախածննդյան ցուցումով չէ.  երկնային արտոնումով է:

Նեցուկվելու համար ուսդ մի ափսոսա…

Լենա Հովսեփյան

«ՀԱՄԱՅՆՔ», թիվ 6, 2002 թ.

Հրանտ Մաթևոսյանը գնալուց առաջ մնացել էր…

Գորիսի «Համայնքների միության» «Համայնք» ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. «Համայնքն» այնժամ էլեկտրոնային սփռում չուներ…

Հրանտ Մաթևոսյան, Ալխո, ԳոմեշԿորստի ցավ կա, որ ցավացնելուց առաջ ամոքված է գալիքում, այսօրում, երեկվա մեջ: Ցավ կա, որ մահկանացուներիս ճապաղ խուճապի հևոցն է. եթե ընդհա՜տ կարող է լինել այդօրինակ բարձրը, շողի պես անթերթելի բարկը, ցոլքի պես անորսալի զգայականը…

Հրանտ Մաթևոսյանը…

Նա, ում համար ինչք չէր որևէ գոյություն, ում աչքերում աշխարհը տաք էր, ում համար սեռն` հակառակ, գոյության խորհուրդ էր, համ էր, մոլորակի ասքն էր, բարոյականություն էր տիեզերական:

…Լիներ նա՝ Գոմեշն այն, Ալխոն` բեռնաձի, մարդ` մի…

Հրանտ Մաթևոսյանը գնալուց առաջ մնացել էր…

Լենա Հովսեփյան

2002 թվական,  6-րդ համար

Ավելի քան…անեկդոտ` կյորեսյան. Շուղի տատը

լավ անեկդոտ - Գորիս - բժիշկԳորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

Յոթանասունամյա Շուղի տատը թոռնիկի ուղեկցությամբ գնաց բժշկի:

-Ղադատ տանեմ, ջանըս ըղված ա, հուշըս տըրըպեր ա անում, մըն ստուգի` տես հինչան ա…

Բժիշկը մանրազնին ստուգում է, նայում անալիզների պատասխաններն ու ասում.

-Ասեմ` 18 տարեկանի տվյալներ ունեք:

-Ի~, ասում ես, էլի~, բա հինչա՞ն ա, վեր ղարարը չեմ ինգում:

Բժիշկը թեքվում է Շուղու ականջին ու քմծիծաղով ասում.

-Այ քույրիկ, կարո՞ղ է միտքդ պսակվել ա ուզում:

Թոռը բարկանում է.

-Տատիս ձեռ մի’ առեք, մեծ կին է:

Տատը սաստում է թոռանը.

-Սա’սըտ կտրի,  տա’զ ըրա, ուրեմն դոխտուրը գյուդում չի, տո՞ւ ես գյուդում…անպետքը շոն…

“Համայնք” ամսագիր, թիվ 2, 2002 թ.

Ավելի քան…անեկդոտ` կյորեսյան. Սգվոր Սաթենը

Գորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

-Կուքի՜, ըրեվիտ մատա՜ղ, ընումիտ մատա՜ղ, էս օյին չէր, վեր տու տիրար կլխի՜ս, քըզանա յետը աշխարհն ինձ հետի մըթեն ա՜,-մահացած ամուսնու գլխավերևում կանգնած` սգում էր Սաթենը:

-Ախճի՛, զինքըտ կըտորում իլ, քեզ պըհիլավ ըրա, հեսա ըրեսուն տարի ա` աշկըս վիրատ ա` քըռասունքը տուվիր`  ուզիլու եմ,- Սաթենի ականջին կամաց շշնջաց համագյուղացի Պողոսը:

-Է՜, քիմսատ մեռնի՜, խե շուտ չես ասա՜լ, մեր հըրևան Ըրտեմին արդեն խո՜սք եմ տուվա՜լ:

Անդեր-ընդերու ջանս քե՜ մատաղ, Կուքի՜,-բառերը երգեցիկ վանկատելով` իր …ողբը շարունակեց…սգվոր Սաթենը:

“Համայնք” ամսագիր, թիվ 3, 2002 թ.

Ավելի քան…անեկդոտ` կյորեսյան. “Նե զա շտո` Ղափան”

Գորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

Քարահունջ անեկդոտՔարահունջեցի, ավտոբուսից ուշացած Սերոժը նստում է Կապանի ավտոբուսը` գյուղի ներքևում իջնելու նպատակով: Բայց, զրույցով տարված, մեկ էլ տեսնում է, որ արդեն “Ծակերն” անց կացան: Սերոժը գլուխը հանում է պատուհանից ու բաղերից  էշով տուն դարձող Փայլակին բղավելով` ասում.-Արա’, մեր տնեցուց ասի` Սերոժը նե~ զա~ շտո~ քինաց Ղափան…

“Համայնք”, 2/2002, փետրվար

«Ամենաթանկը… մորիցս հետո` արժանապատվությունը»

Գորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

Կոմունիստական ջլուտ համակարգը ոչ վաղ անցյալում էր: 10-15 տարի առաջ էր: Միանգամայն ուրիշ երկիր էր. կուսակցությունը մեկն էր, գաղափարախոսությունը` հստակ աքսիոմված, քաղաքական հավատամքը  բանաձև էր`  ժամացույցի ճշտությամբ աշխատող վեր ու  ենթակառուցվածքներով: Յուրաքանչյուր ձեռնահաս ու ոչ անբան մարդ աշխատանք ուներ`  ավանս–աշխատավարձի` ծննդյան օրվա պես հաստատուն օրացույցով: կարդալ շարունակությունը »

«Վերջին երկու տարում Հայաստանում այսպիսի փայլուն պաշտպանություն չէր եղել»

Որքան էլ մասնակի բացառություններ լինեն, միևնույն է, յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի ոչ միայն գենետիկ կոդերի` նախախնամության կամոք իր մասնաբաժնի կրողն է, այլև այնտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, փոխադարձ հարգանքի, արժեքների գնահատման համակարգի, ի վերջո` սիրո անդրադարձն է: Երեխան շիվ է` ճկուն, ամորֆ, քնքուշ, որին բնավ հաճելի չեն… սառնամանիքը, հողմը, երաշտը, անողոք ձեռքը:
Արման Դաղունցը Խնձորեսկից է, մի ընտանիքից, որտեղ ավանդականն ու ազգայինը նորի ամրաններն են, որտեղ երեխայի նախասիրությունների հետ հաշվի են նստում ու անցավ ուղղորդում, որտեղ քաղաքի ու գյուղի սահմանը միայն աշխարհագրորեն է ուրվագծված, դեռ պլյուս` գյուղի «չխաչասերված» անաղարտությունը, պլյուս` խնձորեսկցու կարդալ շարունակությունը »