"Մի պուտ…ժպիտ" բաժնի արխիվը

Ավելի քան…անեկդոտ` կյորեսյան. Շուղի տատը

լավ անեկդոտ - Գորիս - բժիշկԳորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

Յոթանասունամյա Շուղի տատը թոռնիկի ուղեկցությամբ գնաց բժշկի:

-Ղադատ տանեմ, ջանըս ըղված ա, հուշըս տըրըպեր ա անում, մըն ստուգի` տես հինչան ա…

Բժիշկը մանրազնին ստուգում է, նայում անալիզների պատասխաններն ու ասում.

-Ասեմ` 18 տարեկանի տվյալներ ունեք:

-Ի~, ասում ես, էլի~, բա հինչա՞ն ա, վեր ղարարը չեմ ինգում:

Բժիշկը թեքվում է Շուղու ականջին ու քմծիծաղով ասում.

-Այ քույրիկ, կարո՞ղ է միտքդ պսակվել ա ուզում:

Թոռը բարկանում է.

-Տատիս ձեռ մի’ առեք, մեծ կին է:

Տատը սաստում է թոռանը.

-Սա’սըտ կտրի,  տա’զ ըրա, ուրեմն դոխտուրը գյուդում չի, տո՞ւ ես գյուդում…անպետքը շոն…

“Համայնք” ամսագիր, թիվ 2, 2002 թ.

Ավելի քան…անեկդոտ` կյորեսյան. Սգվոր Սաթենը

Գորիսի “Համայնքների միության” “Համայնք” ամսագիրն ընթերցողի սեղանին էր 2002-2004 թթ…Ամսագիրն ամենալայն բովանդակային ընդգրկում ուներ` պատմա-գեղարվեստական անդրադարձներից մինչ անեկդոտ ու խոհանոց…Որոշեցի որոշ հրապարակումներ պարբերաբար ներկայացնել իմ ընթերցողին. “Համայնքն” այնժամ էլեկտրոնային սփռում չուներ… Լ.Հ.

-Կուքի՜, ըրեվիտ մատա՜ղ, ընումիտ մատա՜ղ, էս օյին չէր, վեր տու տիրար կլխի՜ս, քըզանա յետը աշխարհն ինձ հետի մըթեն ա՜,-մահացած ամուսնու գլխավերևում կանգնած` սգում էր Սաթենը:

-Ախճի՛, զինքըտ կըտորում իլ, քեզ պըհիլավ ըրա, հեսա ըրեսուն տարի ա` աշկըս վիրատ ա` քըռասունքը տուվիր`  ուզիլու եմ,- Սաթենի ականջին կամաց շշնջաց համագյուղացի Պողոսը:

-Է՜, քիմսատ մեռնի՜, խե շուտ չես ասա՜լ, մեր հըրևան Ըրտեմին արդեն խո՜սք եմ տուվա՜լ:

Անդեր-ընդերու ջանս քե՜ մատաղ, Կուքի՜,-բառերը երգեցիկ վանկատելով` իր …ողբը շարունակեց…սգվոր Սաթենը:

“Համայնք” ամսագիր, թիվ 3, 2002 թ.

Ավելի քան…անեկդոտ` կյորեսյան

գորիս լաստի խութլավ անեկդոտ Երեկ լսեցի, սա պիտի անպայման կյուրսերեն` գորիսերեն… լեզվով պատմել. “Էրկու խմած` լյուլ տառած ջահիլ, կըղնցնում են Օձի /կյուսեցուց վավերացրած անուններից ա/ տաքսին ու թա` ուստա’, քի’շի թո~ւշ Հնդկաստան…Օձը քթին տակ քմծիծաղ ա տամ, ըսիլիքն մտքումն ասում ու քիշում…Էս անջատվածներին տանում ա Լաստի խութին քմակի ղումերումը յեր տինում ու ասում` դե’, է’ս էլ ծեր արե~վ-ըրվանա~ Հնդկաստանը, հըսանք, յե’ր եկեք, ստեղան տենն արդեն օ~խտերավ պիտի քինաք…”…

Մի պուտ…ժպիտ. “Պրեզիդենտ հո կդառնա՞մ”

մանուկ, ծիծաղ, պրեզիդենտՊատմում է գորիսեցի Անուշը. «Կրտսեր ոդիս շատ  ընդունակ է, բայց սովորել բոլորովին չի սիրում: Ասում է՝ մա’մ ջան, հեչ դարդ չանես, չմտածես, «զուբնիկ» եմ դառնալու, քեզ թագուհու պես եմ պահելու: Վերջերս՝ նրա…խրոնիկ «թամբալության» թեմայով  իմ հուսահատ հանդիմանանքին ի պատասխան, դեմքի ինքնավստահ արտահայտությամբ ասաց՝ պա’հ,պա’հ, հեչ էլ՝ «զուբնիկ» որ չկարողանամ, պրեզիդենտ հո կդառնա՞մ»…Լ.Հ.