"Հիշում են…" բաժնի արխիվը

Մեզ գրում են-Տեղ գյուղի ղումբավոր կանայք

Նարինե Գալստյան-Ծնվել եմ 1989թ. Տեղում: Առաջին դասարանը ավարտել եմ գյուղում: Երկրորդ դասարանից սովորել եմ Գորիսի թիվ 5 միջն. դպրոցում: 2005թ ընդունվել եմ ԳՊՀ-ի <<Հայոց լեզու և գրականություն>> բաժինը: Կարմիր դիպլոմով ավարտել եմ մագիստրատուրան: Շատ սիրում եմ մասնագիտությունս, բայց ցավոք քիչ եմ զբաղվում սիրածս գործով: Հիմա գտնվում եմ Մոսկվայում, ամուսնացած եմ, ունեմ աղջնակ…. Շատ կարոտում եմ Գորիսը և, երևի կարոտն էր այն գլխավոր պատճառը, որ փորձեցի նորից ինչ-որ բան գրել, թե ինչու ընտրեցի այդ թեման, նշել եմ նյութում… Պատմողը` Արշալույս Բաղդասարյանը տատս է, ով գյուղի մասին համարյա ամեն ինչ գիտի, ուսանողական տարիներին` բանահյուսական աշխատանքներ գրելու համար, միշտ տատս է օգնել` իբրև գյուղի կենդանի վկա… Տատս գյուղի պատմության, հետաքրքիր դեպքերի ու հերոս-մարդկանց մասին շատ տեղեկություններ ունի:

Տեղ գյուղի ղումբավոր կանայք

Տեղ գյուղ, տարազ, ղաբա Այս լուսանկարին առաջին անգամ անդրադարձել եմ ուսանողական տարիներին`  ”Հայ ժողովրդի բանահյուսություն” առարկայից  հանձնարարված կուրսային աշխատանքների ժամանակ: Շատ-շատերն են հետաքրքրվում այս նկարով, շատերն են իրենց ամսագրերում, հոդվածներում, հեղինակած գրքերում, սոց. կայքերում տեղադրում այս լուսանկարը, առանց իմանալու,  թե ովքեր են նկարում:  Շատ անգամ տեսել եմ սխալ ու անտեղյակ մեկնաբանություններ` նկարի հետ կապված: Որքանով որ տեղեկացված եմ, նկարը չունի հավաստի տեղեկություններ, ինչն էլ երբեմն սխալ մեկնաբանությունների առիթ է հանդիսանում: Լինելով` Սյունեցի, ծնված` Գորիսի Տեղի համայնքում, պարտքս եմ համարում քիչ թե շատ տեղեկություն տալ նկարի մասին, առավել ևս, որ նկարը այնքան էլ վաղուց չէ արված և նույնիսկ ես տեսել ու պարզ հիշում եմ նրանցից մեկին: կարդալ շարունակությունը »