"Մերոնք-սփյուռք" բաժնի արխիվը

Визитная карточка: Лена Овсепян

Գագիկ Հայրումյան - ԳորիսԻնչո՞ւ թաքցնեմ` անչափ հաճելի անակնկալ էր` բարի խոսքի գերժլատության մեր ժամանակներում…Եվ այդ խոսքերի հեղինակը դեռ պիոներական ու կոմերիտական շրջանից ինձ համար ակնածելի մարդ, ինտելեկտի ու բարության ներդաշնակ / ուղնուծուծով/ մարմնացում, մեր անվանի հայրենակից, մոսկվաբնակ Գագիկ Հայրումյանն է…Շնորհակալ եմ… Լ.Հ.

http://syunik.ru/vizitnaa_kartochka___lena_ovsepan.html

Визитная карточка: Лена Овсепян

Лена Овсепян - Горис Если вы читаете и армянские тексты – обязательно посетите личный сайт Лены Овсепян: lenahovsepyan.com. Там много чего интересного. Найдёте там и самое важное – образ армянки, Сюникской женщины, журналистки, невестки, жены, матери, для которой мораль это цивилизация плюс облик нации, мудрое наследие предков, законы гор, природы которые ведут к честности и чистоте души.

Доброе знакомство: lenahovsepyan.com.

Այցետոմս, որի անունն է Լենա Հովսեփյան

“Բնավ էական չէ, որ օրվա ավարտի ու մեկնարկի արձանագրումների տարբերությունը մեծ ու դրական թիվ լինի: Կարևոր ու էական է այն, որ…գրպանում բան դնելուց առաջ հոգանք, որ հոգուց արտահոսք չլինի, որ այն չաղքատանա, որ այնտեղ անխաթար մնա Թրթիռը` բոլոր հաջորդ օրերի կյանքի…էլիքսիրը…Լ.Հ.”:

Ասվածը մտացածին, սարքովի փիլիսոփայություն չէ: Գուցե մենք էլ հաճախ տգեղի, չարի, անարդարի հետ հանդիպելիս մտածում ենք այդպես, բայց չենք կարողանում բարձրաձայնել… Որքան պարզ, հստակ ու վախով է ասված. “… որ հոգուց արտահոսք չլինի, որ այն չաղքատանա, որ այնտեղ անխաթար մնա Թրթիռը…”:

Ինձ համար հասկանալի և ընդունելի է լրագրողի այն կերպը, որն իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց, իրադարձությունների սոսկ քարտուղարը, փաստերի արձանագրողը չէ, այլ` երևույթների սինթեզողն է, ու ինքն էլ մասն է այդ ամենի: Նրա ասելիքը գալիս է հոգու խորքից, այդ խոսքի մեջ ցավ, հոգս, ափսոսանք կա, ու նաև` վերաձևելու, վերաշինելու հավատ:
Լրագրողը մասնագիտություն չէ` ապրելաձև է: Այն տրվում է ի վերուստ:

Շրջանային թերթի նախկին աշխատողի համար, որը հանկարծ հայտնվել է  ”խաղից դուրս վիճակում”, որդին մի նոր աշխարհ է բացել`սեփական էլեկտրոնային թերթ, որի էջերը արդեն սահմանափակ չեն, իսկ դռները միշտ բաց են բարի կամքի տեր մարդկանց, բոլոր նրանց համար, ովքեր հաճելի զրուցընկեր են, ինչ որ ասելիք, կիսվելու պահանջ ունեն:

Եվ, ամենակարևորն այս ամենում, պարզ ու համեստ դիզայն ունեցող տիրույթի տիրուհու խոսքն է, որտեղ հայ կինն է, մայրը, հարսը`իր խոհերով, ապրումներով, ցավով ու լավատեսությամբ:

Ասեմ, որ հաճախ է մտքովս անցնում այցելել Լենայի կայքը: Ասեմ, որ դա հիմականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուզում եմ ազատվել հոգնածությունից, երբ անհաշտ ու անտրամադիր եմ լինում, երբ պահանջ եմ զգում հանդիպելու բարուն, արդարին, ազգայինին, ավանդականին:

Կարդացեք Լենա Հովսեփյանի էլեկտրոնային թերթը, և այն շուտով կդառնա ձեր համակարգչի աշխատանքային սեղանի առաջին անհրաժեշտության կայքերից մեկը:

Բարի հանդիպում. lenahovsepyan.com

Գագիկ Հայրումյան

Անվանի գորիսեցիներ-ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆ – 80. Իսկ նրա գործերն իր մասին պատմող կոթողներ են.

ՍԵՐՈԲ ԳԱԼՍՏՅԱՆԼրագրություն ասվածը մերկապարանոց լուր գրել ու հղելը չէ բնավ: Լրագրությունը, եթե առանձնապես այն կոնկրետ մարդու ու կոնկրետ ժամանակների մասին է,  նախ և առաջ, իմ ընկալմամբ,  բարոյական ահռելի պատասխանատվություն է` մարդուն հանիրավի չվնասելու, նրա նկարագիրը չայլաձևելու: Նաև` անհեթեթ չգունազարդելու, որովհետև մարդն այդ ամենատարբեր շփումներում է ու…իր ժամանակի մեջ: Սերոբ Իշխանի Գալստյանի մասին գրելուց առաջ այս ինքնահորդորն ունեի, որովհետև նա մեկն էր այն մարդկանցից, որոնց կենսագրությունն ու գործունեությունն արդեն իսկ պատկառանք են ազդում և պարտադրում ճշմարիտ ու շիտակ լինել: կարդալ շարունակությունը »

Շերամ. ուրույն մի աշխարհ

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցՄեզ թղթակցում են-Ս/թ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցի երաժշտության ուսուցիչներ Բելլա Ավագյանի ու Աննա Բաղրամյանի համատեղ ուժերով կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ յուրօրինակ մի ցերեկույթ` նվիրված մեծ բանաստեղծ-երգիչ Գուսան Շերամի /Գրիգոր Տալյան, 1857-1938թթ./ հիշատակին: կարդալ շարունակությունը »

Սանկտ Պետերբուրգի Կենտրոնացված գրադարանային ցանցի թիվ 10 մասնաճյուղում…Հայաստանն էր

/Մեզ թղթակցում են/Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգի Կենտրոնացված գրադարանային ցանցի թիվ 10 մասնաճյուղում գրադարանի պատասխանատու Օլգա Վիկտորովնա Օզերովայի ջանքերով կազմակերպվեց հայաստանյան թեմայով հանդիպում տեղի Ալեքսանդր Նևսկու անվան թիվ 138 հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Նշյալ թեմայով հանդիպումն իրականացվեց հանդուրժողականությանը նվիրված միջոցառումների շրջանակում, որի նպատակն է՝ ձևավորել հանդուրժողականության մթնոլորտ հարևան ժողովուրդների միջև, սերմանել հարգանք դեպի նրանց մշակույթը, արվեստն ու ինքնությունը: կարդալ շարունակությունը »

Մայրենիի կանչին ականջալուր-Մենք հայ ենք, ուր էլ որ լինենք… /Սանկտ Պետերբուրգ-Տվեր. կիրակնօրյա դպրոցներ/

Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոց /Մեզ թղթակցում են/ Մեր  հայրենիքի և ժողովրդի մեծությունը պետք է չափել ո’չ թե Հայաստանի օրվա անձուկ սահմաններով, այլ` հայ մտքի և արվեստի ազդեցության հորիզոններով: Պատմականորեն  մերն է այն ամենը, ինչը հայն է տվել աշխարհին: Մեր ստեղծածը պատմության որ դարերում էլ և երկրագնդի որ կետի վրա էլ լինի կմնա սեփականությունը` հայ ոգու: Գարեգին Նժդեհ

Վերջերս Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի կիրակնօրյա դպրոցում  հյուրընկալվեցին Տվեր քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան նորաբաց կիրակնօրյա դպրոցի սաները` Ռուսաստանի հայերի միության Տվերի ներկայացուցչության նախագահի, դպրոցի տնօրինության և մանկավարժական կոլեկտիվի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր ուսումնասիրել դպրոցում իրականացվող ուսումնական ծրագրերը, դասապրոցեսի վարման մեթոդիկան և առհասարակ դպրոցի առօրյան: կարդալ շարունակությունը »

Աշնան կորսվող մեղեդի

աշուն...‹Հոգուս մեջ զգում եմ այդ արևոտ և տաք աշունը››
Աշնան մեղեդի,
Որ նվագում ես ձորի եզրին
Տերևաթափ ծառերի մերկ ճյուղերի արանքով,
Մինչ հազարերանգ տերևներ ջրի մեջ կթիավարեն վերջին պարն իրենց`
Ոլորապտույտ ու գահավիժող… կարդալ շարունակությունը »

Շնորհավոր ծնունդդ, Արցախ

Նուբար Ասլանյան,«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» պոեմՍիրելի՛ Արցախ, քաջարի՛ արցախցիներ: Ցավում է սիրտս:Ես տենչում էի Ձեր անկախության 20-ամյակին հանդես գալ իմ նվիրումով՝  երգչախմբի և նվագախմբի համար հեղինակած, Իսրայելում լույս տեսած (Իսրայել Երաժշտական կենտրոն) «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» պոեմով, որի նոտաներն ուղիղ 19 ամիս առաջ (մեկ տարի յոթ ամիս) հանձնվեց հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Շնորհակալ եմ և՛ նրանից, և՛ նրա ղեկավարած երգչախմբից: կարդալ շարունակությունը »

Նամակ Նուբար Ասլանյանից www.lenahovsepyan.com կայքին

Հարգելի Լենա Հովսեփյան: Ինձ դուր եկավ Ձեր ինքնաներկայացումը: Սրա հետ մեկտեղ,տողերիս նպատակն է Ձեզ փաստացի տեղյակ պահել Ռ.Ամիրխանյանի մասին իմ նկատառումնրը, որը տեղադրեցի Ձեր, նրան նվիրված ներդիր հոդվածի տակ:Ահա ծանոթացեք խնդրեմ իմ անպատասխան նամակի հետ՝ հասցեագրված Ձեր պրոտեժեին.

Պատվարժան Նախագահ Ռ.Բ.Ամիրխանյան կարդալ շարունակությունը »

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ-Ստեղծագործական համառոտ բնութագիր

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆՆուբար Ասլանյանը ծնվել է Հունաստանում, Աթենք քաղաքում 1943 թվին: Ավարտել է Երևանի ( Հայաստան) Կոմիտասի անվան Պետական Կոնսեր վատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ղեկավար Գրիգոր Եղիազարյան (1973թ): Ւսրայելում է 1994թվից: Գործունեությունը կապված է երաժշտության հետ: Նրա ստեղծագործությունները ինքնահաստատված են կատարողական,ուսուցողական և համերգային բնագավառներում: Արտահայտված են նրանք զանազան գործիքային հնչողությամբ և ժանրերում՝ մենանվագի, վոկալ (երգչախմբային), կամերային, փողային և սիմֆոնիկ նվագախմբերի միջոցով: Մոռացված չէ նաեւ երաժշտությունը մանուկների համար: Ն. Ասլանյանին բնորոշ է նաև «ծրագրային» երաժշտությունը: կարդալ շարունակությունը »