"Տեսանյութեր" բաժնի արխիվը

Վահանը շուտով անձնագիր կունենա


Վահանի մասին մեր պատրաստած նյութի՝ համացանցում տեղադրելուց և “Գորիսի մամուլի ակումբում” քննարկում ծավալելուց անմիջապես հետո, ի ուրախություն մեզ, օգնության, սատար լինելու պատրաստակամությամբ ի հայտ եկան առաջին աջակիցները՝ ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, մեր մտահոգությունը կիսող երիտասարդներ:
Քննարկման ժամանակ, որպես առաջին քայլ, կարևորվեց Վահանին նախ անձնագրով ապահովելու խնդիրը:
Ինչպես միշտ, Վահանի կողքին էր նրան բարեկամի պես ընդունող, քաղաքում հարգված մարդ, թատրոնի և կինոյի դերասան Սեյրան Մկրտչյանի ընտանիքը (ում այգում էլ իրականացրել էինք մեր առաջին նկարահանումը): Նրանք էլ հենց հոգացին Վահանի՝ անձնագրի լուսանկարի համար պատշաճ արտաքինի ապահովումը: Մեզ աջակցեց նաև քաղաքում սիրված լուսանկարիչ Կամոն՝ իր որդի Նարեկին մեզ հետ ուղարկելով Վահանին լուսանկարելու:
Սննդամթերքի մի փոքրիկ պաշարով մենք այցելեցինք Վահանին. նա նեղսրտելու չափ շոյված էր…
Առաջին քայլն արված է, Վահանն ունի լուսանկար, այն արդեն անձնագրային բաժնում է:
Իսկ անյտեղ նույն սիրալիրությամբ մեզ ընդունեց Գորիսի անձնագրային բաժնի պետ Քնար Պողոսյանը:
Այս ամենի արդյունքում պարզ դարձավ մի բան. ուշադրության, ջերմության ու կամեցողության առջև կարող է տեղի տալ անտարբերության սառույցը…

gorispressclub.blogspot.com

Իմ պատմությունը 5

Սողանքները Գորիսի ենթամարզի Քարահունջ գյուղին վաղուց արդեն պատուհասած ու օրեցօր ահագնացող բնական աղետներից է: Գյուղն ու գյուղացիները լուրջ խնդիրների են բախվում` անվտանգությունից մինչ փոխհատուցումներ, մինչ տարրական կենսապայմանների խնդիրներ, մինչ …Այս ընտանիքի պատմությունն էլ ուղղակիորեն առնչվում է վերոհիշյալ խնդրին:

gorispressclub.blogspot.com

Իմ պատմությունը 2

Այս անգամ մեր պատմության հերոսը Լարիս Դոլբաքյանն է…նա պատմում է իր հիվանդության մասին, ցավում, որ մեր պետության մեջ դեռևս սահմանափակ կարողությամբ մարդկանց համար կան բազում չլուծված հարցեր` սկսած տեղաշարժման հնարավորությունից, մինչ լիարժեք ինտեգրում հասարակությանը:
“Հիմա հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ շատ երկրներում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ բոլորի պես և’ դպրոց են գնում, և’ կարգին կրթություն են ստանում, և’ արհեստ են սովորում, և’ աշխատում են, և’ վաստակում են, և’ հանգստանում են, և’ սիրում, սիրվում ու ընտանիք են կազմում, և հասարակության շրջանում, մյուսներին համարյա հավասար, ակտիվ մարդիկ են”,-նշում է Լարիսան` հուսալով, որ մի օր այս ամենին ականատես կլինի նաև իր սեփական երկրում…
Հարցերի կամ առաջարկների դեպքում կարող եք դիմել Գորիսի մամուլի ակումբ,Անկախության 2, հեռ.` 028420731, 091024677, 094541261, էլ փոստ` shushan.ohanyan@gmail.com    gorispressclub.blogspot.com