"Մեծերից" բաժնի արխիվը

Պ.ՍԵՎԱԿ-Միանգամից

Պ.ՍևակԱսում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.- Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց… mariloveblog.blogspot.com

Հենրի Լոնգֆելլո-ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

մանկություն հունիսի 1Եկե՛ք, սիրուն իմ մանուկներ,
Վազե՛ք, եկեք շուտ ինձ մոտ,
Վիշտ ու կասկած դուրս վանեցեք
Իմ ծեր լանջից հիվանդոտ։

Ձեր սըրտերում՝ շող ու թըռչուն,

Ձեր մըտքերում՝ վըտակներ,

Ինձ տիրում է արդեն աշուն,
Շուտով կըգա և ձըմեռ։

Տաղ կանչեցեք, սիրունիկնե՛րս,

Էն տաղերը խընդագին,
Որ թըռչուններն երգում են ձեզ
Գարնան պայծառ օրերին։

Ոչինչ բան է խելքը մարդի,
Եվ դատարկ է, և չընչին

Ձեր մանկական անմեղ շուրթի
Ժըպիտների առաջին։

Ձեզանից լավ՝ երգ չի տեսել
Գարնան օրը ոսկեփայլ,
Դուք եք երգն էլ, խաղն էլ, լույսն էլ,

Ու առանց ձեզ՝ ողջ մըռայլ։

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Համո Սահյան-”ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ”

սահյան դաղձԵս չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին,
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ»,
«Բարի լայս» է ասում դաղձին,
Երբ պատրաստ է հողը՝ լալու
Մայրանալու
Խուտուտ բերող մի սարսուոից,
Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
Նայում է իր թավշյա խոնավ
Խանձարարուրից…
Ես չեմ կարող չհավատալ
Այն զինվորի սուրբ երդումին, կարդալ շարունակությունը »

Կիրակնօրյա ընթերցումներ. Ակսել Բակունցի Աղոթքը

Ակսել Բակունցի ԱղոթքըՄիայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում:
Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը: կարդալ շարունակությունը »

Համո Սահյան. “Ի՞նչ անեմ, մայրիկ”

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆՄայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ;

gisher.ru

Ակսել Բակունց. “Ալպիական մանուշակ”/հատված/

ԿաքավաբերդԿաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

hy.wikisource.org

Ռուբեն Սևակ. “Ինչո՞ւ”

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,

Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.

Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր

Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններն են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կայրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ’երգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…

gisher.ru

Ֆրիդրիխ Նիցշե. “Վասն նոր կուռքի”

Ինչ-որ տեղ դեռ ժողովուրդներ ու նախիրներ կան, սակայն ոչ մեզ մոտ, իմ եղբայր, այստեղ կան պետություններ:
Պետությու՞ն: Ի՞նչ բան է այդ: Դե լավ, հիմա ականջ դրեք, քանզի այժմ ես իմ խոսքը պիտի ասեմ ժողովրդոց մահվան մասին: Պետություն է կոչվում ամենապաղը բոլոր պաղ ճիվաղներից: Նա նաև պաղ է ստում, և սողում է սուտը նրա բերանից. «Ես` պետությունս, ժողովուրդն եմ»:
Սուտ է: Արարողները նրանք էին, որ ժողովուրդներին արարեցին և նրանցից կախեցին հավատ ու սեր. այսպես ծառայեցին նրանք կյանքին: կարդալ շարունակությունը »

Արթուր Մեսչյան. “Ահա և վերջ…”

Արթուր Մեսչյան, Ահա և վերջԱհա եւ վերջ…
Վերջ հարաժամ եվ հարատև,
Իբրև վերջին փակվող մի էջ,
Եվ վերադարձ չկա արդեն:
Օ՜ հարազատ, խզված ձայներ,
Դու իմ վերջին, վերջին աղոթք,
Բանտված հոգու արվարձաններ,
Շղթայակիր ու մենավոր:
Ահա եվ վերջ… կարդալ շարունակությունը »

Հրանտ Մաթևոսյան. “Ալխո” /հատված/

Հրանտ Մաթևոսյան ԱլխոԼինե՜ր մի կանաչ հովիտ, մեջը մի հատ աղբյուր: Անդրոն այդ հովտի տեղը չիմանար: Այդ կանաչ հովտում, աղբյուրի մոտերքը, արածեր մի կարմիր ձի: Ոչ ոք չիմանար, որ այդ ձին Ալխոն է, բայց դա լիներ Ալխոն: Արածելով պտտվեր հովտում, ջուր խմեր, պոչով քշեր մի երկու հատիկ ճանճը, թախծեր, պառկեր արևի տակ կանաչ հովտում սատկածի պես, աղվեսը գար պպզեր հեռվում, կասկածելով ու չկասկածելով լպստեր շրթունքները և այդ ժամանակ Ալխոն հո՛ չփռռացներ լայն ռունգներով. աղվեսի լեղին ճաքեր: Ալխոն աշխուժով կանգներ կանաչ մարգում՝ հովտի ծայրին արածելիս լիներ լայնգավակ մուգ կարմիր զամբիկը: Արածեր Ալխոն կանաչ հովտում, պառկեր կանաչ բուրմունքի մեջ, սպիտակ ամպեր լողային վերևով, լիներ տխուր ու գեղեցիկ: Ու հետո բսնեին գայլերը. կուշտ ու բարի Ալխոն նրանց չտանջեր, ինքը չտանջվեր, իրեն նրանց տար ուտելու, թող ուտեին:

hrantmatevossian.org