Նա/նե մրցանակաբաշխություն-Իմ ստորագրությունն իմ բարոյականության այցեքարտն է
Փետրվարի 10-ին, Երևանում, “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ Նա/նե ամենամյա՝ թվով 4-րդ լրագրողական մրցանակաբաշխությունը /Բրիտանական խորհրդի, Երևանում Բրիտանական դեսպանատան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հայտարարած/: Իմ ՝ “Ապրի՞ երեխան, թե ՝ ոչ. որոշում է մայրը”/նյութն արժանացավ Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի “Երեխայի առողջությունն առաջնային է” քարոզարշավի շրջանակներում սահմանված հատուկ մրցանակին, Նա/Նե արծաթե արձանիկի:
Ի դեպ, ընդամենը…մեկ տարի ուշացումով, ասեմ, որ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման /8-րդ մրցույթ, “Տպագիր հոդված” անվանակարգ/ առաջին մրցանակակիրն էի /“…Կուզեմ միայն, որ կիրակի օրերին գոնե մինչև կեսօր “մարշրուտնի” աշխատի, որ եկեղեցի ոտքով չգնամ, հենակներով արդեն հոգնել եմ”/:
Մրցանակներն այդ /որոնց համար շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին ու կազմակերպիչներին/ ակունքներիս, ծնողներիս, ուսուցիչներիս, գործունեությանս արահետին իրենց փորձառությամբ լույս շիթած ավագ գործընկերներիս /միշտ…կենդան ներկայության/ և “Լենա Հովսեփյան ” ստորագրությանս իմ հավատարմության հավաստումն էր:
Իսկ իմ ստորագրությունը իմ՝ ոչ այնքան մասնագիտական, որքան բարոյական այցեքարտն է:
Լրագրությունն ինձ համար ոչ թե մասնագիտություն է, այլ աշխարհի հետ առնչության կերպ:
«Գրեթերթը արդի գրական դաշտի նախադպրոցական փուլն է, որտեղ սխալվելը, թույլ գործ տպելը ահավոր ամոթալի չէ, բայց խիստ ուսուցանելի է,- ասում է Գրեթերթի մշտական բնակիչ, արձակագիր Նառա Վարդանյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված լավագույն լրագրողական աշխատանքի մրցույթ է հայտարարել:ԱԻՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ մրցույթի նպատակն է`
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդի» կազմում ընդգրկվելու համար ՀԿ-ները կարող են ՄԻՊ-ին առաջարկել իրենց ներկայացուցիչների թեկնածությունները:
Հարգելի այցելու, եթե Դուք ականատեսն եք ոչ սովորական իրադարձության, ապա միացրեք Ձեր տեսախցիկը: Ձեր նկարահանածը քիչ անց կարող եք ինքնուրույն տեղադրել «Ա1+»-ի նոր էջում` «ականատես» դարձնելով հազարների: Դրա համար անհրաժեշտ է պարզապես սեղմել մեր նոր` « Քո աչքերով» էջի «բեռնել» կոճակը:
«Դպրոցական» բլոգը հայտարարում է պատմվածքի մրցույթ դպրոցական բարձր դասարանի աշակերտների համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր դպրոցների 15-18 տարիքային խմբի աշակերտները: 

