"Լրահոս /ԶԼՄ-ներից/" բաժնի արխիվը

Ես կերգեմ իմ հաղթանակի համար, կերգեմ կրքով, կերգեմ անկեղծ եւ կերգեմ սիրո մասին. Լուսիա Մունը` «Եվրատեսիլի» մասին (ֆոտո)

Լուսիա Մունը` «Եվրատեսիլ»Հայաստանը այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու համար լրատվամիջոցներում շրջանառվում են մի շարք անուններ` «Դորիանս», Արամե, Լուսիա Մուն եւ այլք: Հայաստանի Հանրային  հեռուստաընկերությունը որոշել է մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ, այսինքն` Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը մինչեւ մարտի 18-ը կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը: Որոշ երգիչներ արդեն հայտնել են իրենց ցանկության մասին` ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում», ավելին` ոմանք նույնիսկ երգ են ներկայացրել: կարդալ շարունակությունը »

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Լիոնել ՄեսսիԱրգենտինացի հարձակվող  իպանական “Բարսելոնայի” ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին France Football հեղինակավոր պարբերականի վարկածով` աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նրա տարեկան եկամուտը 33 մլն եվրո է, որից  10.5 մլն-ը` աշխատավարձը: Երկրորդ հորիզոնականում անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն է, ով այժմ խաղում է ամերիկյան “Լոս-Անջելես Գելեքսի”-ում: ֆուտբոլիստի եկամուտը կազմում է 31.5 մլն եվրո:”Ամենաթանկարժեքների” եռյակը  եզրափակում է Մադրիդի “Ռեալի” հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում տարեկան եկամուտը կազմում է 29.2 մլն եվրո:

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս, աղի բլիթՍա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել,  ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են: Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին: կարդալ շարունակությունը »

ԳՐԵԹԵՐԹ 2011-Մրցանակաբաշխություն

Էդուարդ Հարենց,թարգմանություն,մրցանակ«Գրեթերթը արդի գրական դաշտի նախադպրոցական փուլն է,  որտեղ սխալվելը, թույլ գործ տպելը ահավոր ամոթալի չէ, բայց խիստ ուսուցանելի է,- ասում է Գրեթերթի մշտական բնակիչ, արձակագիր Նառա Վարդանյանը:
Այս 5 տարիների ընթացքում Գրեթերթ ով ասես` չեկավ. ոմանք մնացին, որովհետև հասկացան` տիրույթն իրենցն է, ընկան, ծունկ քերծեցին, քիթ ջարդեցին , ու ամեն անգամ բարձրանալիս, ավելի ամուր կանգնեցին… ոմանք էլ տպագրվեցին, բայց այդպես էլ անհասանելի մնացին թերթին… որովհետև Գրեթերթի հետ քայլել է պետք … կարդալ շարունակությունը »

Ին՞չ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին` հուշում է մաշկը

մաշկի խնամք,վիտամիններ,ձմեռՁմեռ-գարուն ժամանակաշրջանը մաշկի համար դժվարին փորձություն է: Ցրտերի սեզոնին մաշկը թոշնած ու անփայլ տեսք է ստանում: Ջերմաստիճանի տատանումը, արևային լույսի անբավարարությունն ու վիտամինների պակասն արտահայտվում են արտաքինի վրա: Ու ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող քողարկել այս կամ այն վիտամինի պակասը: Մաշկի կարգին տեսքի համար օրվա սննդաբաժնում պետք է լինեն և՛ վիտամիններ, և՛ միկրոտարրեր: Իսկ թե ինչ կոնկրետ վիտամիններ են հարկավոր ձեր օրգանիզմին, կհուշի մաշկը: Այսպես: կարդալ շարունակությունը »

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Ջերալդինա,Չապլին, Չարլ ՉապլինԴստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: կարդալ շարունակությունը »

Հայկական շոու բիզնեսի կնքահոր սկանդալային գնահատականները. ՎԻԴԵՈ

Արթուր Գրիգորյանը երգիչների մասինՀայկական շու-բիզնեսի խիղճը վերջապես խոսել է:Պոպի կնքահայրը ` Արթուր Գրիգորյանը ATV հեռուստաընկերության  POP հանրագիտարան հաղորդման ընթացքում «վերլուծել է այն աղբը, որ այսօր տեսնում ենք հեռուստաէկրաններից»:Ինչու է հայկական շոու բիզնեսը վերածվել փայլող աղբակույտից վայնասուններ արձակող ոհմակի. սկանդալային բացահայտումներ ու խոստովանություններ է արել Արթուր Գրիգորյանը: կարդալ շարունակությունը »

Իմ պատմությունը-4


Վերջերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում պիտի լսվեր հերթական քաղաքացիական դատը` “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի՝ Գորիս քաղաքի բնակիչ, բաժանորդ Ստալիդա Հարությունյանից 43.918 դրամ գումար գանձելու պահանջով:Սակայն պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան:
Մեր կողմից ներկայումս իրականացվող “Տեղակատվության ապահովումը հանրային ծառայություններում” ծրագրի շրջանակում որոշեցինք կապվել տիկին Ստալիդայի հետ, և պարզել նրա` դատարան չներկայանալու պատճառը:
Երբ զանգահարեցինք, նա մեզանից հանդիպում խնդրեց . “Վաղուց էի սպասում մեկին, ում հետ կարող էի կսիվել, պատմել իմ խնդիրների մասին”:
ժամանակ չկորցնելով` հենց այդ նույն օրն էլ այցելեցինք նրան:
Եվ հենց նա էլ դարձավ մեր չորրորդ պատմության հերոսը:    Շուշան Օհանյան

Աֆղանստանում կինը վեցյակ է ունեցել

երկվորյակներ,6 երեխաԱֆղանստանում Սարա Գյուլ անունով կինը միանգամից վեցյակ է ունեցել, ընդ որում երեք տղա եւ երեք աղջիկ:Դա 22-ամյա Սառայի համար առաջին ծննդաբերությունն էր: Առանց որեւէ դեղորայքի օգտագործման միանգամից վեցյակի ծնունդը բացառիկ երեւույթ է բժշկության մեջ: կարդալ շարունակությունը »

Գորիսում ճանապարհային երթեւկությունը կարգավորող նշաններ չկան. պատահարների թիվն աճում է

Գորիս, ճանապարհային երթևեկությունԱնցյալ ամռանը Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկի մենեջերը պատմեց, որ իրենց մոտ հյուրընկալվող բեյրութահայ զբոսաշրջիկին ճանապարհային ոստիկանները տուգանել են… «կարմիր լույսի տակ չկանգնելու համար»: Խախտումը քանի որ ուշ ժամի է արձանագրվել, եւ գիշերային լուսավորություն չունեցող քաղաքում դժվար էր նկատել լուսացույցի առկայությունը,  առավոտյան «տուժողը» փորձել է դեպքի վայրում պարզել, թե ինչպես չի նկատել լուսացույցը: Որքան մեծ է եղել նրա զարմանքը տեսնելով, որ ոչ միայն այդ խաչմերուկում, այլեւ առհասարակ քաղաքի որեւէ խաչմերուկում լուսացույց չկա: կարդալ շարունակությունը »

Բրիտանական խորհուրդ, 10 տարի Հայաստանում/հունվարյան թողարկում/

բրիտանակ խորհուրդ

Բրիտանական խորհուրդ,10 տարի Հայաստանում-Այս տարի մենք նշելու Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության տասնամյա հոբելյանը: Փետրվարին կազմակերպվող մեր միջոցառումները նվիրված են լինելու տասնամյա հոբելյանին: Միջոցառումները մեծ մասը բաց են լինելու և մենք սիրով կսպասենք Ձեր մասնակցությանը: Դուք կարող եք ծանոթանալ փետրվարին սպասվող իրադարձություններին այս տեղեկագրի «Առաջիկա միջոցառումներ» բաժնում, իսկ հետագա մեր թողարկումներում մենք կպատմենք այդ իրադարձությունների մասին: Սպասում ենք Ձեր արձագանքներին:

Սիրով`

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի թիմ

Տոնել Չարլզ Դիքենսի 200-ամյակը կարդալ շարունակությունը »

Շարադրությունների մրցույթ` «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»

գիրք,մրցույթՀայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է “Գիրքը, որը փոխեց իմ կյանքը” թեմայով շարադրությունների մրցույթ: Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի: կարդալ շարունակությունը »