"Լրահոս /ԶԼՄ-ներից/" բաժնի արխիվը

Շունը մարդու բարեկամն է: Մա՞րդն էլ…

Գորիս թափառող շուն եկեղեցի Շուշան ՕհանյանՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է. “Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար’ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով”:                                Սա օրենքն է, իսկ ինչպիսին է վիճակն իրականում: Ճիշտ է, երեկ facebook-ից արդեն տեղեկացել էի, որ Գորիսում` քաղաքի հենց կենտրոնական մասում` կրակոցներ են եղել, շներ են ոչնչացվել, բայց…բայց, ինչպես ասում են` “Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել” (“լավ”-ը, իհարկե, այս պարագայում հարաբերական էր): կարդալ շարունակությունը »

Ուշացած ափսոսանքը կյանք չի վերադարձնում

“Էյ ի Ջի սերվիս” ընկերությունը ստեղծվել է 2007թ. մայիսին: Հենց նույն թվականին էլ Գորիսում բացվեց ընկերության տեղամասը:”Այն աշխատանքը, որն այժմ մեր ընկերությունն է կատարում, նախկինում իրականացվում էր  ”ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Սյունիքի ԳԳՄ-ի Գորիսի տեղամասի կողմից. այսինքն, նախկինում նա և’ սպասարկում էր , և’ վերահսկում”,-պարզաբանում է “Էյ ի Ջի սերվիս” ընկերության Գորիսի տեղամասի պետ Խաչիկ Աղաջանյանը:
Ընկերությունն իրականացնում է բնակչության, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների գազասպառման կենցաղային և արտադրական համակարգերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները: կարդալ շարունակությունը »

Կրծքով կերակրումը կանխում է քաղցկեղի առաջացումը

կրծքով կերակրելու մասինԱռնվազն մեկ տարի երեխային կրծքով կերակրող կանայք երեք անգամ ավելի հազվադեպ են տառապում կրծքի քաղցկեղով, քան նրանց տարեկիցները, անգամ եթե ընտանիքում քաղցկեղով տառապող մարդիկ են եղել:Քաղցկեղով տառապելու ժառանգականության գործոնը երեք անգամ նվազում է, եթե կինը նախընտրում է առնվազն մեկ տարի կրծքով կերակրել նորածնին, կարծում են Օնտարիոյի համալսարանի գիտնականները:Իսկ երկու և ավել տարիներ երեխային կրծքով կերակրումը ռիսկայնությունը նվազեցնում է կիսով չափ:

Ամենաերջանիկ երկրները

աշխարհի ամենալավ երկրներըը, դանիա,ՆիդեռլանդներՄԱԿ-ի՝ երջանկությանը նվիրված կոնֆերանսում հրապարակվել է “Աշխարհի երջանկության” զեկույցը, որ կազմել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները` գնահատելով տարբեր երկրների բնակիչների ազատությունը, կոռուպցիոն երեւույթները, բնակիչների առողջության մակարդակը:Երջանիկ երկրների ցանկում ընդգրկվել է 150 երկիր: Ըստ զեկույցի` աշխարհի ամենաերջանիկ երկրները գտնվում են Հյուսիսային Եվրոպայում: Առաջին տեղում Դանիան է (լուսանկարում), երկրորդում` Նորվեգիան, որին հաջորդում են  Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Իռլանդիան: ԱՄՆ-ն 11-րդն է:Հայաստանը ցանկում 118-րդն է, Ադրբեջանը` 112-րդը:  report.am

Վահանը շուտով անձնագիր կունենա


Վահանի մասին մեր պատրաստած նյութի՝ համացանցում տեղադրելուց և “Գորիսի մամուլի ակումբում” քննարկում ծավալելուց անմիջապես հետո, ի ուրախություն մեզ, օգնության, սատար լինելու պատրաստակամությամբ ի հայտ եկան առաջին աջակիցները՝ ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, մեր մտահոգությունը կիսող երիտասարդներ:
Քննարկման ժամանակ, որպես առաջին քայլ, կարևորվեց Վահանին նախ անձնագրով ապահովելու խնդիրը:
Ինչպես միշտ, Վահանի կողքին էր նրան բարեկամի պես ընդունող, քաղաքում հարգված մարդ, թատրոնի և կինոյի դերասան Սեյրան Մկրտչյանի ընտանիքը (ում այգում էլ իրականացրել էինք մեր առաջին նկարահանումը): Նրանք էլ հենց հոգացին Վահանի՝ անձնագրի լուսանկարի համար պատշաճ արտաքինի ապահովումը: Մեզ աջակցեց նաև քաղաքում սիրված լուսանկարիչ Կամոն՝ իր որդի Նարեկին մեզ հետ ուղարկելով Վահանին լուսանկարելու:
Սննդամթերքի մի փոքրիկ պաշարով մենք այցելեցինք Վահանին. նա նեղսրտելու չափ շոյված էր…
Առաջին քայլն արված է, Վահանն ունի լուսանկար, այն արդեն անձնագրային բաժնում է:
Իսկ անյտեղ նույն սիրալիրությամբ մեզ ընդունեց Գորիսի անձնագրային բաժնի պետ Քնար Պողոսյանը:
Այս ամենի արդյունքում պարզ դարձավ մի բան. ուշադրության, ջերմության ու կամեցողության առջև կարող է տեղի տալ անտարբերության սառույցը…

gorispressclub.blogspot.com

“Կյանքում, թե համացանցում մարդն է՝ քենոտ ծուղակով, թե անբասիր սիրով”

Շուշան Օհանյան, սեր և տեխնոլոգիաներԱնկասկած, առաջարկված թեման տարբեր սերունդների մոտ միանգամայն տարբեր վերաբերմունք-ռեակցիա կառաջացնի: Մեր ծնողների սերունդը՝ դեռ էլի ոչինչ, բայց այ մեր տատ ու պապերը հաստատ կասեն / ավելի ճիշտ՝ տատիս ասածն ասեմ/՝  “Թո~ւ, էս հալալ երկիրը ո~նց փչացրին, քիչ է մնում երեխան էլ էդ անտեր համակարգչով բերեն: Այ մարդ, գրելով սիրելս ո՞րն է: Մինչև աղջիկն ու տղան իրար չտեսնեն, տղան ոտից-գլուխ աղջկան չչափի, աղջիկը տղայի կուռն ու խելքը չտեսնի, մինչև ծնողները օխտը պորտից չտեղեկանան…”: կարդալ շարունակությունը »

Իմ պատմությունը 5

Սողանքները Գորիսի ենթամարզի Քարահունջ գյուղին վաղուց արդեն պատուհասած ու օրեցօր ահագնացող բնական աղետներից է: Գյուղն ու գյուղացիները լուրջ խնդիրների են բախվում` անվտանգությունից մինչ փոխհատուցումներ, մինչ տարրական կենսապայմանների խնդիրներ, մինչ …Այս ընտանիքի պատմությունն էլ ուղղակիորեն առնչվում է վերոհիշյալ խնդրին:

gorispressclub.blogspot.com

Մեծ Պահքը` փետրվարի 20-ից

մեծ պահքԱյս տարի փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին:Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս “հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին”: կարդալ շարունակությունը »

Ժամանակակից իրականության մեջ մազաթափությունը մեծ խնդիր է

մազեր, մազաթափությունԴա այն սակավաթիվ մտավախություներից է, որ հավասարապես “տանջում” է և’ տղամարդկանց, և’ կանանց: Ջերմային տատանումնմերը, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր վիրահատությունները, դեղահաբերի ընդունումը, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները, իհարկե սխալ սնունդը, սթրեսները, օրգանիզմում հորմոնային կամ սեզոնային փոփոխությունները. դրանք բոլորը մազաթափության “խթան” կարող են դառնալ: կարդալ շարունակությունը »

Հայտնի են «Նա/Նե» 2011 մրցանակաբաշխության մրցանակակիրները

նա/նե-2011Փետրվարի 10-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Նա/Նե» մրցանակաբաշխությունը: «Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթը նշանավորվեց ոչ միայն նախորդ տարիների համեմատ ներկայացված նյութերի առավելագույն քանակով, այլև մրցանակների բազմազանությամբ: 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանքից 24-ն այս տարի արժանացել են մրցանակների ավանդական և հատուկ անվանակարգերում:Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց և բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական և առևտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել է ևս յոթ հատուկ մրցանակ: կարդալ շարունակությունը »

“Համագործակցությունը` մարդու իրավունքների պաշտպանության միջոց”

"Գորիսի մամուլի ակումբ",Շուշան Օհանյան”Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ն «Մարդու իրավունքների ազգային ցանց» ծրագրի շրջանակներում մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ ստեղծել է “Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն” ցանց, որի համագործակցված նախաձեռնություններն ուղղված կլինեն մարզում ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերականի հանձնարարականների կարդալ շարունակությունը »

Մեծ պահքը կսկսվի փետրվարի 20-ին

Մեծ պահքՄեծ պահքը կսկսվի փետրվարի 20-ին եւ կավարտվի Սուրբ Հարության կամ Զատիկի տոնի նախօրեին` ապրիլի 8-ին, հաղորդում է Հայ Առաքելական Սբ Եկեղեցու պաշտոնական կայքը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան ու կարեւոր օրեր` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տտնեսի, Դատավորի,  Գալստյան եւ  Ծաղկազարդ: կարդալ շարունակությունը »