"Շնորհավորանք" բաժնի արխիվը

Մեղքերից մեծագույնն է…

երեխաներ, հունիսի 1Հունիսի 1՝ երեխաների պաշտպանության  միջազգային օր: «Պաշտպանություն» բառն ինքնին ենթադրում է, որ օրն այդ, ավա՜ղ, ոչ այնքան նրանց տոնն է, որքան նրանց խնդիրները մարդկության ուշադրության թիրախ տանելու առիթ՝ սևեռուն թվագրում: Քանի դեռ մարդը մթին բնազդներով պատերազմ ու…արյուն է տենչում, քանի դեռ ագահությունն ու տհասությունը մոլորակի շնչերակն են սղմում, քանի դեռ աստվածաշնչյան պատվիրանները ոմանց համար…սին հորինվածքներ են, քանի դեռ մանկություն խոշտանգողները նախադրում են իրենց…շահերը, «պաշտպանություն» բառն այս օրվա անբաժան մասն է լինելու

Որքան հնարավոր է՝ այսօր, եթե ոչ տոն, ապա գոնե տոնի պատրանք ստեղծենք նրանց համար. չէ՞ որ մանկության հեքիաթը խլելը մեղքերից մեծագույնն է…

Լենա Հովսեփյան

«Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթողը խնձորեսկցի Վահագն Գալստյանն է

 «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթ Վահագն Գալստյանwww.lenahovsepyan կայքը ողջ սյունեցիների անունից շնորհավորում է մեր պատանի համերկրացուն՝ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահագն Գալստյանին «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթում հաղթող ճանաչվելու համար: Դեպ մեծ կյանք հաղթանակներով  ու նույնքան հաստատուն երթ քեզ, Վահա’գն: Կիսում ենք դպրոցի ուրախությունն ու հպարտության զգացումը:

Լենա Հովսեփյան

Այս մասին կարող եք կարդալ hetq.am հասցեում:

Արամայիս Սահակյան-75

Արամայիս սահակյան-75Արամայիս Սահակյան…Այս անուն-ազգանվանը բարձրագոչ բառեր չէ, որ կհաջորդեն, համաշխարհային գրականության էտալոնը չի գործածվի, բայց անպայմանորեն արժե հավուր պատշաճին գնահատել նրա անուրանալի նվիրումը մեր երկրին ու ժողովրդին, նրա անկեղծ սերը` ձախողումներն ու թերացումները իր քաղցր ու կծու հումորով պատնեշելու, գեղեցիկն ու համամարդկայինը իրեն յուրահատուկ` սահակյանական հանգ ու չափով ներկայացնելու միջոցով: Ժողովրդին հոգեհարազատ բամաթիվ երգերի տեքստերի հեղինակի այցեքարտի ամենահոծ ընդգծումներից են նրա…մենաշնորհային “Ոզնի” հանդեսն ու “Ծիծաղի տուն” հաղորդաշարը: Շնորհավորենք ծողովրդի կողմից երբևէ չմերժված հայորդու` “Ծիծաղի արքա” Արամայիս Սահակյանի ծննդյան 75-ամյակը` մաղթելով, որ նրա առողջության “ծիծաղի տունը”…”ոզնիները” հնարավորինս շրջանցեն …Լենա Հովսեփյան

Բրավո, Էմմի’

Բրավո, ԷմմիՇնորհավորենք Էմմիին՝ բեմական կոկիկ, շատ աչքահաճո կեցվածք-պահվածքի, հաճելի կատարումի համար: Լույս նրա հայրիկի  հիշատակին…

Մրցանակը օրինաչափ…ընդհանուր հայտարար է

Շնորհավորում ենք մեր հարգարժան գործընկերոջը` համոզվածությամբ, որ նրա պարագայում մրցանակը օրինաչափ…ընդհանուր հայտարար է: Էդիկ Բաղդասարյանը արձանագրելուց… 1000 վերստ առաջ, պարզապես, բանականության նյարդերի միջով այն…հետաքննում է….Կան լրագրողներ և կան լրագրող-ինստիտուտներ. միտքդ ու կամքդ սնուցող ամուր առողջություն քեզ , Էդի’կ:

lenahovsepyan.com

Օրվա խորհուրդով` քեզ նորեն բարի գալուստ

40 օր անց նորեն բարի մուտք քեզ այս մեծ աշխարհ, իմ չքնաղ Էլեն, թող որ երջանկությունը, համընթաց զեփյուռի պես, միշտ ուղեկիցդ լինի: Այսօր դու օրհնություն ստացար, թող այն Աստծո Լույսով շենշող դարձնի կյանքդ…

Գարնանն այս ԳԱՐՈՒՆՆԵՐ քեզ…

Լիդա ջան, մեր կյորեսյան ալպիական մանուշակները քեզ, մեր օրհնությունը…ԱՍՏԾՈ աջը քեզ հովանի: Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, քույրս:

Ապրիլի 7. մի պուտ ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՄՔ ամենքիս…

 Ապրիլի 7-ը Աստվածամոր ավետման և մայրության ու գեղեցկության տոնն է: Բարի ավետումներ  և հոգու ու մարմնի ներդաշն գեղեցկություն  ձեզ, սիրելի’ կանայք ու աղջիկներ: Թող որ ժամանակների սոցիալական խարանն ու վհատումների, ավաղ, անսպառ շղթան ընկրկի ձեր հոգու ավյունից. մի պուտ Երկնային Կամք ամենքիս…Թէ չէ` միամսյակ. երևի կնոջը վերաբերող ավելի անհամ բան, քան այս միջակայքի մոգոնումն էր, չկա-անճարության վհատ հեգնանք էր կամ քաղաքականության անսեռ խարդավանք…
Ձիգ մնանք հանուն մեր ընտանիքների, մեր սիրելիների ու հանուն մեր տեսակի արյան մեջ ամուր նստած ՀԱՅՐԵՆԻԻ:
Կանացիության …մանանա ամենքիս-հավատանք, որ մարմին առնի…

Այս տոնի մասին
http://viparmenia.com/vb/forum79/7-3224/

Նա եկավ…

2011-ի լույս մարտի 23-ին, ժամը 1.00-ին` աստղագիտական գարնան սկզբին, լույս աշխարհ եկավ մեր Էլենը` Արշակի ու Մարինեի դստրիկը: Բարի մուտք նրան այս մեծ աշխարհ: Փա~ռք ՏԻՐՈՋԸ…

ԱՄԱՆՈՐ է…

2011 թվականն արդեն… ժամանակն է թվագրում: Եվս մի տարի տարեգրություն ամփոփեց ու պատմություն դարձավ: Ամենքս գիտենք, թե ինչ տվեց  այն, գիտենք, թե մենք ինչ փաստագրեցիք: Առանձին պատահականությունները չհաշված, ամենքս արձանագրեցինք այն, ինչին զորու էինք, գնացինք այն ուղղությամբ, որը մենք էինք որոշել: Ինչպես սովորաբար ու միշտ է լինում՝ արդյունքներ արձանագրվեցին այնտեղ, որտեղ միասին ու հաշտ էին ցանկությունը, կամքը, նպատակամետությունը, գիտելիքն ու փորձը և, իհարկե, ՄԵԾՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ: Այ հենց այստեղից էլ սկսենք մաղթանքը, որովհետև վերջինս հիմնականում մեզնից անկախ է: Սիրելի այցելուներ, գորիսեցիներ, սյունեցիներ, մեր հայ ժողովուրդ, թող որ 2011 թվականին ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ լինի մեզ առաջնորդողը, թող խաղաղվեն մոլորակի՝ բնության ու մարդանց անսանձ կրքերը, թող բանականությունը վհատությունից չընկրկի, թող ժամանակների ու տարածության բոլոր հատումներից ճառագի ԼՈՒՅՍԸ, թող…Պարզապես, մի քիչ գոնե, սիրենք միմյանց…

Ձմեռ պապից` «Մեկ տարի անց» խորագրով մի…երազ

Ընդամենը…մի քիչ մեծ եմ Ձմեռ պապին ցանկություն հայտնելու համար, Ձմեռ տատ էլ չկա, թե հետը մի քիչ փիքր անեմ, բարձի տակից էլ…հեթանոսական շրջանից սկսած ակնկալիք չունեմ, որովհետև սմբուլե բարձի վրա երանավետ քնի ժամանակները երազի պես թռել-անցել են, հիմա Restart-ի մշտական կարիք ունեցող ուղեղդ ամփոփող գլուխդ իրեն ապահով է զգում երկտակած պինդ մութաֆկայի վրա, որի տակ էլ ի՞նչ նվեր:
Բայց անկախ այն բանից, որ Նոր տարին տարեցտարի Էյնշտեյնի հարաբերականության տեսության դասական կրողն է դառնում` լասվեգասյան ու էյֆելյան ընտանեկան խրախճանքներից մինչ կես կիլոգրամ մանդարինով երջանկանալ, այնուամենայնիվ, հիշողությանդ արյան պահպանած բնական տոնածառի խեժաբույր ռեֆլեքսով, երկրոդ փակագիծը… չփակած մանկությանդ` բամբակե շղթաների ու խնձորի չիրով տոլմայի դեռ գոլ խլրտյունով, ընտանեկան մի քանի հատումներում գտնվելու դերիդ պատասխանատվության բարոյականության խստաբարո հանդիմանանքով զգում ես, որ Ամանորը ուր որ է… կարդալ շարունակությունը »