"Շնորհավորանք" բաժնի արխիվը

Քո՝ Անո (Ռո՛ւբ ջան, շնորհավոր)

Ռուբեն Հովսեփյան ԳորիսԱսյա մայրիկս, որ միշտ … միգրանտ որդիների կարոտ ուներ դադրած շալակին, նրանց ծննդյան օրերին զանգում էր ճի՛շտ կեսգիշերին. ժամապահն էլ Ժորա հայրիկս էր… Ռուսաստաններում դեռ ծննդից մեկ ժամ պակասում էր… Բայց նա ասում էր՝ նրանց տարիքը հայաստանյան ժամանակով է չափվում… կարդալ շարունակությունը »

Մեր Լաուրան՝ Ղազարյան/Խաչատրյան

Комментарии выключены

Laura, Xachatryan, Goris, xudojnik, ԼաուրաԼաուրան՝ Ղազարյան/Խաչատրյան իմ դասընկերուհին է՝ Գորիսի թիվ 1 ութամյա դպրոցից /թատրոնի շենքի/: Էն գլխից էլ Լաուրան մի շա՜տ յուրահատուկ բան ուներ՝ մի տեսակ բոլորիս նման չէր, հավաք էր, զուսպ էր անգամ…կրակոտ լինելու մեջ…
Նա նկատում էր, նկատում-ամբարում էր…
Իրենց տանն ու այգում/Թումանյան փողոցի/ ես ու Ալինան հաճախ էինք լինում:

Նստում էինք խոտերի մեջ, ծառերի տակ ու վայելում նրանց այգու հրաշքները՝ մորիից սկսած, ու Լաուրան, հիմա էլ հիշում եմ, մեզ անվերջ ինչ-որ բաներ էր ցույց տալիս. նկարներ, ձեռքի աշխատանքներ…Էն ժամանակ մենք երևի այնքան էլ չէինք հասկանում, որ դա նրա արդեն սկսած զրույցն է աշխարհի հետ, որ դա իր զրույցն է, իր պատումն է… կարդալ շարունակությունը »

Բաժակ զարկենք…Շնորհավոր տարեդարձդ, Ռուբ ջան

տարեդարձ ծաղիկ Ռուբեն ՀովսեփյանԺամանակի ընթացքում ու իրադարձությունների բերումով մեր միջև եղած տարածությունն էլ, ասես, դառնում  մեկը… մեզնից, ու մենք բոլորովին էլ, ասես,  հազար վերստ հեռու  չենք. մենք մեր Գորիսի՝ Կյուրսի Մռավյան <<քյուչումը>>՝ էլի մեր տանն ենք, էլի լուսնկա է, էլի աստղերը մեր կարմիր ներկած տանիքի քիվին են՝ մեզ ականջ են դնում, էլի մենք մեր <<պլոշչադի>> <<սկամեյկին>> ծալապատիկ նստած ենք, էլի <<Լաստի խութի>> ձիգ ուսից շողում է Լուսնի ոսկի-ծերը, էլի Պիկոն եկել-պառկել է մեր չստերի բարձին ու քիթը ֆստֆստացնելով հիշեցնում է մեր՝ իր ներկայության վայելքը, էլի տանը ԲՈԼՈՐՆ են՝ մենք ենք, էլի մերոնք են, էլի մեր ԱՇԽԱՐՀՆ է՝ տաք ու հարազա՜տ- հարազա՜տ…

Տաք ու հարազա՜տ- հարազա՜տ…

Ruben Hovsepyan,Ռուբեն Հովսեփյան,Գորիս…Հիմա էլ, իմ լավ Ռուբեն, իմ Ռուբիկ, իմ Ուբո, մենք էլի այստեղ ենք ու այդտեղ էլ՝  Տուլայի քո, ձեր տանն ենք ամեն պահ ու վայրկյան…Չէ՞ որ ես ու դու, մենք հո՞ գիտենք, որ ներկա լինում են ոչ թե շոշափելի ներկայությամբ, կրունկների թրխթրխկոցով, այլ հոգո՜վ, ուղեղո՜վ, նյարդո՜վ, հիշողությունների մաքրությա՜մբ, սիրո՜վ…

Դե՛, ուրեմն, իմ Ռուբ, մեր Ռուբ, այս երեկո, այս գիշեր, քո ծննդյան տարեդարձին, մեր մեջ տարածություն, ինչպես միշտ, էլի չի լինի, չէ՞, մենք միասին կլինենք, մենք՝ ԲՈԼՈՐՍ՝ այստեղ ու այդտեղ…

Չէ՞ որ մենք երբեք հեռու չենք եղել, մենք միասին ենք, ու ԲՈԼՈՐՍ բաժակ ենք զարկում…

Մենք բոլորս ամուր-ամուր գրկում-համբուրում ենք իրար:

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը, իմ, մեր ԲՈԼՈՐԻՍ Ռուբ…

Սա իմ մատյանի` իմ ամփոփագրի վերծանումն էր

Լենա Հովսեփյան ծննդյան օրՕր կա, որ ծնվում է ու վաղուց արդեն բարուրի տարիքից դուրս է, դուրս է, բայց ահել չէ, մանուկ չէ, բայց մեծ էլ չէ-օր է, որ քոնն է, որ դու ես, որ մտքերիդ հանդարտ որոճումի կիզակետն է, որ աշխարհի հետ քո հաշիվն է ու…հաշվետվություն չէ: Հե՛րն անիծած, իմ օրն է, իմ ապրածն է, իմ գցած-չբռնածն է-անկնկալիքն է: Իմ տեսակի կերպն է, կերպի մատյանն է:

Իսկ իմ մատյանում գնահատականներ չկան, քենոտ կետեր չկան, ներկա-բացակա չկա, քառորդ-կիսամյակ չկա, մի բան կա` մեն-մենակ մի բան` գոհացում կամ չգոհացում: Իսկ չգոհացումը չգոհացնելու տխրությունն է: Իսկ տխրությունն այդ հուսահատ չէ, բացվող օրվա հետ նոր թվաբանություն է:

Իսկ թվաբանությունը առանց թիվ ու անգործողություն է` գումար ու տարբերություն չկա, քանորդ էլ չկա, էլի մեն -մենակ մի բան կա` ժպիտ կա՞ր, թեկուզ արցունքի միջից` ցողոտ ժպիտ կա՞ր:

Ու թե կար` ուրեմն զուր չեն եղել ծննդիդ` նախախնամության թողտվությունը, օրոցքիդ մոտ անքուն գիշերները, քեզ ներհյուսած երազ-երազանքները, կերածդ կաթը, ըմպածդ խրատը, արյանդ պահ տվածը, ապրած-շնչածդ:

Հիմա ես իմ ԵՌԱՆԿՅԱՆ մի գագաթում եմ, մյուսում` բարդիների թիկունքից երևացող իմ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆՆ է, էն մյուսում էլ` իմ ԼՈՒՅՍ ԱԿՈՒՆՔՆԵՐՆ են…

Ու ես երեսպարզ եմ:

Ու իմ կարոտը, էլի մեն ու մենակ, ֆիզիկական չներկայությունների հոգոցն է:

Այն, փա՜ռք ՏԻՐՈՋԸ, ինքնանախատիքի հեղձուկ չի:

Մենախոսեցի:

Իմ ծննդյան օրվա գիշերը:

Սա իմ մատյանի` իմ ամփոփագրի վերծանումն էր…

Ես էի: Ես ու ՄԱՅՐՍ նույն օրվա ծնունդ ենք: Խորհուրդ կա՛: Հուսախաբության իրավո՛ւնք չկա:

Դե, բավ է, Լենա՛: Դու լռելյայն, բայց ոչ մունջ ՈՒՂԵՐՁՆԵՐԻՆ ականջալուր ես:

Սպասիր`բարի բացվող օր` նոր ՕՐ…

Լ.Հ.

Նրա ԳՐԿՈՒՄ տաք է…

Լենա Հովսեփյան, ծննդյան օր, ժամանակԺամանակի տրամաբանությունը հասկանալ-վերծանելու համար քանի՞ կյանք է պետք: Ի՜նչ լավ է, որ անվերծանելի է, թե չէ գունատված ու վհատ առեղծվածին դիմանալը, գուցե, զարհուրանք լիներ: Ժամանակի անվերծանելի տրամաբանության կենացը…

Եվ` իմ արմատներին` Լո՜ւյս:

Եվ` իմ օրվան` երանգ ու թրթիռ:

Եվ` փա՜ռ քեզ, ՏԵ՛Ր:

Ես էլի գրկեցի ՏԻԵԶԵՐՔԸ:

Նրա ԳՐԿՈՒՄ տաք է…

Լենա Հովսեփյան

Ես իմ բոլոր գալիք…կյանքերում էլի լրագրող եմ լինելու

հայ մամուլ, թերթ լրագրողԱյսօր Հայկական մամուլի, հայալեզու մամուլում աշխատող լրագրողներիս օրն է, տոնն է /արդեն 8-րդ տարին/: Ես անվարան էլի կմիացնեի աշխարհի բոլոր այն լրագրողներին, ովքեր պատրաստի նյութի տակ իրենց ստորագրությունը դնելիս զգում են սրտի արագ զարկ, զգում են մասնագիտական արժանապատվության, ինքնահարգանքի հևոց:

Զգում են ամենակարևորը` իրականությունն ու…ցանկությունները չեն դիֆուզվել:

Զգում են գերկարևորը` ինքը ազնիվ է եղել` մարդասիրության ատաղձով…

Ես իմ բոլոր գալիք…կյանքերում էլի լրագրող եմ լինելու, ասել է թե` մարդ էակի կողքին եմ լինելու…

հայկական մամուլի օրԻսկ իմ գործընկերներին մասնագիտական հաղթանակներ եմ մաղթում, ասել է թե` արդիականության զգացողության սլացքի հետ ՄԱՐԴ մնալ եմ մաղթում…

Լենա Հովսեփյան

Հունիսի 1-Լույս տվեք, որ…

գեղեցիկ աղջիկ, երեխա, Էլեն ՕհանյանԷս աշխարհում, մոլորակի վրա այս ահռելի, ամենամեծ տագնապն ապրել արժե երեխաների մաքո՜ւր-մաքոո՜ւր հայացքներին արժանի…լինելու համար: Եթե՛ միայն աշխարհը սրբագրվեր նրանց աչքերո՜վ, նրանց հայացքո՜վ, նրանց հավատո՜վ, նրանց մաքրությա՜մբ… Ցավո՛ք, աշխարհը` ասել կուզեմ` մարդիկ, խմբագրվում են չարի…նոտաների գրքով` մի՛տքը մոգոնում է դառնում, պախրան` ուրուր…

Գիրք, որտեղ Բարու համար լուսանցքեր չկան…

Բարին ուղղակի հաղթել-հաղթանակելու մի զենք ունի` ՀՄԱ՜ՅՔԸ , որ առջև չարի անձնատուր լինելը ուշանալ կարող է միայն:

Երեխաների պաշտպանության օրս ո՞րն է:

Այդպիսին պիտի լինի տարի 365 օր` այգաբացից-այգաբաց…

Փուխր այդ էակներին պիտի վերաբերել սիրուց շա՜տ առաջ` հարգանքով, կարևորումով…

Այն շա՜տ ափսոս է անփույթ սևագրությունների, գցել-բռնելու, փորձարկել-չխնայելու համար:

Ի սեր Աստծո, այդպես մի՛ վարվեք, որ հետո ձեր մեղքերի բեռը չբարդեք…մութ գեներին. Լո՛ւյս տվեք, որ նրանք հետո ուրիշ-ուրիշի լույսերից չկկոցեն ու չչարանան:

Գուրգուրեք մանուկ-հեքիաթ աշխարհը, այնտեղ, ի դեպ, կարող եք գտնել ձեր` միայն… ձեզ երևակվող աշխարհը նաև:

Ու գուցե բնավ էլ ուշ չի լինի այնտեղ…սրբագրումներ անելու համար:

Նրանց` լազուր երկինք, սեր, առողջ մայրիկ-հայրիկներ, ամուր ընտանիք:

Եվ` ամենակարևորը` ԱՍՏԾՈ ԱՋ-ը:

Լուսանկարում` իմ Էլենն է…

Լենա Հովսեփյան

Վերջին զանգ. ավետո’ւմ բարի

վերջին զանգԱմենքի համար այնքա~ն տարբեր ու բոլորի համար այնքա~ն նման «Վերջին զանգ»-եր… Ամենքի համար ավարտ մի` սարսուռ պահած, ու բոլորի համար սկիզբ` որոշակիության մեջ` անորո~շ այնքան…Ամենքի համար ակնթարթ մի խենթուկ ու բոլորի համար մի անեզր հավերժություն…Ամենքի ու բոլորի համար` «Վերջին զանգ»…Բարի ղողանջ քեզ, ԶԱ’ՆԳ…Ավետո’ւմ բարի…Բարեհաճություն երկնային ու ողջամտություն` երկրային-բանական…Օր բարի` շրջանավարտներին բոլոր…

Լենա Հովսեփյան

Ռուբեն Հախվերդյան-61. Ամենքինս՝ յուրաքանչյուրինս…առավել շատ

Ռուբեն Հախվերդյան-61Ռուբեն Հախվերդյանն այսօր 61 տարեկան է: Նման մարդկանց պարգայում է, որ տարիքն ընդամենը իմաստնությունը բյուրեղող ժամանակային վավերացում է: Նման մարդկանց պարագայում է, որ տարիքի հետ դառնում են…ամենքինս՝ յուրաքանչյուրինս առավել շատ…Նման մարդկանց շնորհիվ է, որ կյանքի արհեստածին մութ խոռոչներն անգամ չեն մթամում ապրելու, մաքուր ու վեհ ապրելու՝ մեր ի վերուստ շնորհված այցեքարտերը…Ազգի լինելության ողնաթելը նաև Ռուբեն Հախվերդյան ՄԱՐԴ-ԵԳԱՀԱՆ-ԵՐԳԻՉ-ով է ամուր ու կենսունակ…

Շնորհավոր….

Լենա Հովսեփյան

Սեպտեմբերի 1. Բարի-բարի առավոտ

Սեպտեմբերի 1, բարի առավոտՍեպտեմբերի 1…Թող որ սեպտեմբերն այս հայոց մայրիկ-հայրիկներին այնքան կորով տա, որ կարողանան դիմակայել ու հասնել-վայելել հոգսերի լաբիրինթոսից փոքրիշատե դուրս ելած սեպտեմբերն այն, որ ուսումնական տարին լինի խանձարուրի հետ, օրորոցայինի հետ…բարուրած երազանքներին մարմին տալու մի քիչ անհոգ նորամուտ…Թող ներեն դպրոցականները, որ իրենց ուղղված մաղթանքով չսկսեցի, դա մեծերիս հասկանալի ընտանեկան հանդարտության մաղթանքն էր: Իսկ տրամադրությունը մարմին է առնում նախասեպտեմբերից, մտնում է տուն ու…գնում է դպրոց…Ձեզ՝ երջանիկ ընտանիքներ, սիրված եղեք ու սիրեք, գնահատեք ու ձեր ջանադրությամբ ու նպատակամետությամբ երջանկացրեք ձեր ծնողներին: Ձեզ՝ ուրախ և միահյուս ընտանիքներ… Եվ՝ ամեն ակնթարթ ունեցեք ձեր…դիմագիծն ու հավատացեք, որ կյանքը սկուտեղի վրա…վաստակ չի մատուցում, վերելքի ոսկե աստիճանասանղակ չի դնում, ընդհակառակը՝ անվերջ փորձարկում է ու գլուխկոտրուկներ առաջադրում, որոնց բանալին մշտապես զգոն, առողջ բանականության բռան մեջ է…Սեպտեմբերյան բարի-բարի առավոտ…Բարի-բարի սկիզբ…Բարի-բարի կամք…Նախախնամության բարի, շատ բարի աչք…Լ.Հ.

www.lenahovsepyan.com-ը կիսում է գրչակից ընկերների վաստակած գնահատանքի՝ ԿԱՄՔԻ ՊՏՈՒՂ-ի վայելքը. Ա1+»-ին կշնորհվի հեղինակավոր մրցանակը

«Հերդ Բուցերիուս. Արեւելյան Եվրոպայի Ազատ մամուլ» մրցանակը այս տարի շնորհվել է  նաեւ «Ա1+»Մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար` «Հերդ Բուցերիուս. Արեւելյան Եվրոպայի Ազատ մամուլ» մրցանակը այս տարի շնորհվել է  նաեւ «Ա1+»-ին:Տեղական ժամանակով առավոտյան ժամը 9.30-ին Օսլոյում, Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում կկայանա մրցանակների հանձնման արարողությունը: կարդալ շարունակությունը »

Շնորհավորում ենք www.armblog.net-ի արգասավոր տարելիցը

armblog.netԱյս մասին կարդացեք՝ այցելելով     armblog.net