"Բլոգ" բաժնի արխիվը

Ամենամեծ հրաշքը…

Комментарии выключены

Տարիներիս ոգեղեն ՄԶՎԱԾՔՆ ասում է՝ ամենամեծ հրաշքը… ԿԵՐՊԻԴ անդավաճան մնալն է…

Լ.Հ.

Խլշած ականջնե՜ր կան…

Комментарии выключены

սկուտեղ, կյանքԿյանքի մատուցած… ՍԿՈՒՏԵՂԸ երկրայիններիս փորձաքննության բանը չէ, այն կար, անկասկած, մեր ծննդից էլ առաջ… Քեզնից կախվածը այն ցած չգցելն է… Խլշած ականջնե՜ր կան՝ զրնգոցին սպասող… Թո՛ղ սպասեն, իսկ դու շարունակիր հաճույքով թերթել… ՏԻՐՈՋ ուղերձը՝ ՍԿՈՒՏԵՂԸ հարմարավետ տեղավորելով…

Լ.Հ.

Կամ-կա՛մ

Սրտիդ, մարմնիդ ու… հոգուդ մենության աղերսները… չզգացի՞ր, կզգա՛ս քեզ չականջալուր, համերաշխ… հեռացող ոտնաձայներ…

Լ.Հ.

Այստեղ դատավորներ չեն լինում…

Комментарии выключены

Մտքերիս առաջ հաճախ եմ զենքերս վայր դնում… Դա պարտություն չէ բնավ, դա ինքնազննում է, ինքնառերեսում է, ինքնա… Չգիտեմ, գիտեմ միայն, որ ժամանակի հետ համերաշխ լինելու համար պիտի ժամանակին հարգանքով վերաբերվել, թե չէ հանկարծ նա դադարում է… ռեյսդ լինելուց, ու… ոչ անցավ ուղեծրեր են փոխվում… Կտրո՛ւկ… Այստեղ դատավորներ չեն լինում, գնահատականներ՝ նույնպես… Լինում է միայն արձանագրումներ… Էլի չպիտի մոռանալ ժամանակի… սառը դատողության մասին…

Լ.Հ.

Սոդոմի… մերկ մարմինն այսքան շոշափելի ե՞րբ է եղել…

Հիշեցի Սովետմիությունը, փնտրեցի միատոն… անհոգությունս… Սեռս չարտոնեց, որ հիշոցով … հիշեմ «լճացման տարիներ» ասողներին… Հիմա իբր… թորած ջրերի գեյզերներներո՞վ ենք… ցայվում… Սոդոմի… մերկ մարմինն այսքան շոշափելի ե՞րբ է եղել…

Լ.Հ.

Չզարմացած…

Комментарии выключены

Էս կյանքում ամենադյուրինը տրամաբանություն փնտրելիս… մոլորվելն է…

Լ.Հ.

Շփոթ

Մի սարդոստայն փակում է հոգուս կոպերը… Մարմնիս աչքերը SOS են հնչեցնում… Փորձությունների շղթան արյանս քարկապվել, երակ է խուժում…

Լ.Հ.

Ճռռոցին դիմանալ է պետք…

Комментарии выключены

կյանքԿյանքը, ընծա լինելու համար, շա՜տ է բյուրկոորդինատ… Այն մեջդ տեղավորելիս նաև… դառը ճռռոցին դիմանալ է պետք… Ճռռոցների ՛՛անհրաժեշտությունը՛՛ ծվատում է հոգուդ՝ ընծայելու համար հա՜ր փայփայածդ ծիածանե հյուսվածքները…Ընթացքներին հլու չլինելու անզորությունդ կյանքի փիլիսոփայության… ձեռնարկը այլևս անվավեր է ճանաչում… Իսկ նորի անհրաժեշտությունը չես տեսնում. այն մեջդ է և՝ բյուրօրինակ… Այլոց էլ պետք չէ…

Լենա Հովսեփյան

«Պարի քիշերի» տեղ. Վեր ծեր սո՛վիստը-ժընգյո՛տի վեչ

ծնող, զավակՄըն-մըն, գո՛նե, մը՛տըրներատ չըքիցեք, վեր տարի՛քին նը՛հետ ծնողն էլի մնում ա հյա՛ման մարթը… Փոխված ի՛րիսկըհատը, բուշացած ջա՛նը, սիպտակած մա՛զերը, «կո՛րած»… հյա՛վասը ընդամենը… Ը՛ստըծու հնարքն ա՝ խոխորցը փո՛ւրցիլի, ստո՛ւգիլի հե՛տի ա… կարդալ շարունակությունը »

Գենային գլուխկոտրուկ

կակտուս, մանուշակ, գենՊարզվում է, որ «գեն» ասվածը քեզնից անկախ, իր քեֆին տվածով ելնող-եկող-հառնող իրողություն է… Քեզ չի հարցնում՝ ուզո՞ւմ ես դու ինձ, թե՝ չէ, մնա՞մ զավակիդ մեջ ու ինձ համար բոլ-բոլ տեղ անեմ, խորը-խորը շնչեմ, թե՝ կողքովն անգամ չանցնեմ… Գալիս են գեներ՝ գուցե հարյուրավոր տարիների հեռվից, արյանդ… քունջ ու պուճախներից ու, էլի իրենց քեֆին, փունջ կազմելով՝ դառնում կերպ ու կերպարանք, էություն ու… «խարակտեր». է՛լ վարդ ու կակտուս, է՛լ մանուշակ ու … իշածաղիկ, է՛լ խորդենի ու…Դե՛, տղա ես՝ գլուխ հանիր ու միանշանակ ասա՝ իմն ես ու՝ վերջ… կարդալ շարունակությունը »

«Պարի քիշերի» տեղ. Զո՛ւռինա չի…

զանգեզուրի բարբառ
Ասած ը՛սողի՝ տա՛կ եմ տամ, տի՛եր եմ տամ, մըն պյա՛ն եմ հաստատ գյուդում. ամենամուրդուվարի պյանը էս ը՛շխարհում՝ դյո՛ւզ մարդ ինիլն ա, էն մնացողը ե՛կող-քի՛նացող ա….Համա էդ դյո՛ւզն էլ… քա՛նոնի պյան չի՝ զո՛ւռինա չի՝ պիտի նե՛ստումդ ինի…
Թա կա՝ ասենք՝ փառքդ ՝ շա՜տ, Աստո՛ւծ…
Լ. Հ.

«Չէին սպասումը»… նեղացրեց

Չէին սպասում, ՍուրենԻնքս ինձ համար հրաման էի իջեցրել՝ երկու օր գոնե համակարգչի առջև չնստել: Բայց… քիչ առաջ Հ2-ով «Չէին սպասումն» էր, որի դեպքում, սովորաբար, ալիքը չեմ թերթում: Սուրենենք հյուր էին Լիբանանում՝ Կարպիս անունով մի՝ բավականին խելամիտ ու կոռեկտ պլաստիկ վիրաբույժի օջախում: Հաճելի տուն էր, կոկիկ մթնոլորտ, բայց զրույցը շա՜տ էր… հայավարի… Հարցեր՝ դրսից եկած հայերի նկատմամբ հայաստանյան հայերի… ոչ բարեհաճ վերաբերմունքի, լիբանանյան ուսման վարձերի մասին, միջին բարեկեցության համար անհրաժեշտ դրամագլխի մասին… կարդալ շարունակությունը »