Սթափ զգայարանների շփոթ…մեղեդին

կին,պատերազմ,գրադՆարեն զգում էր, որ մտքերի խռովքը ոտքերին ստիպում է իրարով ընկնել: Մարմինը չէր էլ փորձում ընդվզել ուղեղի դեմ: Պարզապես, ուղեղն ասես նեղ էր գալիս` սպառնով  ճոթռել պատյանը: Չէ’, քայլվածքը կանոնել է պետք, ողնաշարին ստիպել է պետք, որ չխուսափի իր նախաստեղծ դերից, որ ապահովի ողերի ձիգությունը, շտկի ուղիղ գծից շեղված ուսերը և վար նետած նյարդերով աջ և ձախ ոտքերին պարտադրի, որ նրանք արժանավայել տանեն  դիվային հիթիռների սարսափից քաջքախաղի հանձնված իր մարմինը, մարմին, որ դատապարտված է նաև…ապրելու: …կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

Հորոսկոպի փոխարեն-Համբերությո՞ւն են փորձարկում, թե՞…

հրեշտակ, սատանաՄանկուրտված բանականության ցանքսում…”գարնանացան” էր: Սերմերը պալարներ էին` մարդատյաց բջիջներով: Դեռ լավ էր, որ կենարար հալոցքն ու անձրևը ներս քաշելու համար պալարի` թարս քաշած կաշին…միջուկի պնդությամբ էր…Թե չէ` կբազմանային, է~,  սատանայի ճտերի պես…Բայց, անկախ…բերքահավաքից` գորշ ու պոզավոր բերքի քանակից, “գարնանացան” միշտ արվում է: Եվ` հրեշտակների քթի տակ…Համբերությո՞ւն են փորձարկում, թե՞ իմունիտետ  ամրապնդում` հրեշտակների հմայքից չսատկելու…

Լենա Հովսեփյան

Նամակ հեղինակին

Մի ակնթարթի պատում…

Գորիս,մառախուղ,ամպ

Գորիս. թանգարան...անգամ գորշ երկնքի տակ...

Նամակ հեղինակին

Մի ակնթարթի պատում…

ամպրոպ, կայծակ, ծաղիկ

Մի համարձակ երկխոսություն...

Նամակ հեղինակին

Շունը մարդու բարեկամն է: Մա՞րդն էլ…

Գորիս թափառող շուն եկեղեցի Շուշան ՕհանյանՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է. “Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ քաղաքացիների համար’ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով”:                                Սա օրենքն է, իսկ ինչպիսին է վիճակն իրականում: Ճիշտ է, երեկ facebook-ից արդեն տեղեկացել էի, որ Գորիսում` քաղաքի հենց կենտրոնական մասում` կրակոցներ են եղել, շներ են ոչնչացվել, բայց…բայց, ինչպես ասում են` “Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել” (“լավ”-ը, իհարկե, այս պարագայում հարաբերական էր): …կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

“Ես կհասցնեմ, որովհետեւ ինձ համար ամենակարեւորը…ինքնահարգանքն է”

/”Սյունյաց երկիր”, 2012 թ., ապրիլի 25, № 10 (251) /

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԻ ԷՍՔԻԶ

Հայկ Գրիգորյան, Գորիս, պատգամավորԱյս օրերին, անկախ այն հանգամանքից, թե մեր` արդեն ոչ այնքան նորանկախ երկրի, մեղմ ասած, ոչ անհոգ քաղաքացիները որքանո՞վ են ապրում քաղաքական զարգացումներով, երկրի քաղաքական կլիմայով ու կանխատեսումներով, միեւնույն է` մթնոլորտն այնքան գերհագեցած է ընտրություն բառի հոլովումներով, զանգվածային լրատվամիջոցներն այնքան են քաղաքական կուսակցությունների… անգերազանցելի ժենշեն-համադամներն առաջարկում-պարտադրում, որ մարդն ակամա այդ տիրույթում է` անկախ հավատի ու սպասելիքի գործակիցներից…

…կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

1000 կարծիք. ուրեմն մեր զրույցը ստացվում է

Մինչ կհասցնեի գրել երախտիքի, շնորհակալության ու…պարտավորվածության խոսքս իմ անձնական կայքի 1000-րդ կարծիքի առնչությամբ, արձանագրվեց 1002-րդը: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ Դուք նպատակահարմար եք համարել նշել Ձեր դիտարկումի մասին…Թվերն այդ իսկապես պարտավորեցնող են՝ շա~տ՝  “անբավարարից” մինչ “գերազանցը”…Այսօր համացանցն տիեզերքի չափ անեզր է, անընդգրկելի, անսահմա~ն…Ու եթե այդ՝ բազմազանությամբ ու էներգիայով լեցուն տարածքում, ես ունեմ իմ մշտական ընթերցողներ-այցելուները, ուրեմն մեր զրույցը…ստացվում է… …կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

Ես այնպե~ս կարոտում եմ իմ…”կուսակցությանը”

Կան բաներ, շա~տ բաներ, որ հասկանալու համար տարիներ են պետք, ժամանակ, մե~ծ ժամանակ է պետք, ընկել-ելնել, ընկրկել-հառնել, ձախողել-հաջողել, ընկճվել-ցնծալ է պետք…Ժամանակ է պետք, տարիք ու տարիներ են պետք, որ հասկանաս՝ որը որից հետո է…Ժամանակ է պետք, որ հասկանաս, թե պաթոսդ մինչ սանդղակի որ խազ արժե հանդուրժես կամ գահավիժող դեպրեսիայիդ երբ պիտի ուժ հավաքես ու STOP տաս…Իսկապես՝ շատ բաների համար է ժամանակ պետք, ժամանակ, որ իմաստնանաս, խելքի գաս, հասկանաս, թե ով ով է ու ում բարեկամն է…Քաղաքականությունն է երևի միակ բանը, ավելի ստույգ՝ նրանից գլուխ հանելը, որի համար արգումենտ չէ ժամանակը, ընդհակառակը, երբեմն այն ասես հակադարձ համեմատական է. հենց այն պահին, որ թվում է, թե արդեն չորը թացից ջոկել ես, մեկեն խառվում են գույները, մեկեն խշխշալեն չորը թացից էլ թացանում է… …կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

“Տեր Աստված, մի՞թե երջանկությունը նաև ինձ համար է”

հոգեկան խնդիրներ, երջանկություն-Բարև ձեզ, դուք երևի ինձ չեք էլ հիշում: Ես Սիրանի թոռն եմ` Սերինեի աղջիկը: Իմ տատը, ծնողներիցս հետո, հիշում եմ, երբ խնդիր էր ունենում, գալիս էր ձեզ մոտ, ասում էր, որ ձեր մայրը նրա աշխատանքային ընկերուհին է եղել: Ես նրա հետ հաճախ եմ եղել ձեր տանը,-մի տեսակ արագ-արագ, ասես, իր` մեր զանգի կոճակի սեղմելն արդարացնելու համար, ասաց շեմին կանգնած, դալուկ դիմագծերով աղջիկը:

-Ես փնտրում եմ մեկին, ով ինձ կլսի, լսի մոր պես. ես պատմելու այնքա~ն բան ունեմ: Ես ձեր խորհդի կարիքն ունեմ:

-Հեղինե՞, դու անճանաչելիորեն փոխվել ես, սիրունիկ օրիորդ ես դարձել,-ներս հրավիրելով ասացի ես:

-Դուք մենա՞կ եք:

-Այս պահին՝ այո:

-Դուք կարող եք ինձ ժամանակ հատկացնել ու լսել, ես ոչ ոք չունեմ, ես վախենում եմ, ես այնպե~ս խառն եմ,-դողացող ձայնով ասաց նա: Նա անհանգիստ շարժուձևով  նստեց բազմոցին: Նրա հայացքը պատուհանից դուրս սահեց: Դրսում  աշնան քամին ճյուղերի պար էր մոգոնում: Նրա ուսերր քամուց ճոճվող ճյուղերին…համահունչ ցնցվում էին …

Աղջկան թեյ հյուրասիրեցի, փորձեցի նրան դուրս հանել այդ վիճակից ու հետո զրուցել:

Հեղինեի ընտանիքի ողբերգական պատմությունը, իմ հիշողության մեջ, ժապավենի պես նորից սահեց. այնժամ իր մայրը նրանց հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ էր … …կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

Թող ԳԱՐՈՒՆԸ ձեզ համար տարվա…մշտական եղանակ լինի

գարուն, աղջիկՔանի դեռ օրը չի ավարտվել կամ՝ թող ավարտվի էլ…Ես օրհնության պես մաղթանք ունեմ ոչ Մարտի 8-ի կամ Ապրիլի 7-ի համար, դրանք օրեր են՝ մտացածին կամ ինչ -որ իրադարձությամբ պայմանավորված…Ես չեմ ասում շնորհավոր, ես ասում եմ՝ սիրելի Մամիկ-Մայրիկ-Աղջիկ-Աղջնակներ, նախ՝ Նախախնամության բարեհաճությունը ձեզ, հետո՝ մտքի լույս՝ հավատավոր, խոհեմ, խելացի, ճկուն ու նպատակամետ լինելու համար…Թող որ ԳԱՐՈՒՆԸ ձեզ համար տարվա… մշտական եղանակ լինի: Մյուս եղանակներն էլ գան ջերմացնելու, զովացնելու, երազելու համար…

Լենա Հովսեփյան

Նամակ հեղինակին

Պատերազմը մնաց և ա’յս երեխաների` գրադով “նոտագրված” ու…անավարտ մանկությամբ

Գորիս, Լաստ բլուր, երեխաներ,քաղցկեղ-1993 թվականի հունվարի 26-ն էր: Ցուրտ, գորիսյան մառախլապատ օր էր: Առավոտ շուտ զգացի, որ ես շտապ պիտի հիվանդանոց հասնեմ: Իմ 3-րդ հղիությունն էր: Ես արդեն 2 աղջիկ ունեի: Մենք այդ օրերին ընտանիքով Քարահունջ գյուղում՝ իմ հայրական տան պադվալում էինք մնում: Լենինի փողոցը, ուր այնժամ վարձակալությամբ ապրում էինք, մշտապես գրադի բերանում էր: Քանի~ անգամ եմ հղի վիճակում ես էլ մտել մահճակալի տակ, քանի~ անգամ են ինձ ուշքի բերել… …կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

Պատերազմ խաղաղության մեջ. «Մենակ տունը չէր, տան հետ իմ ու եղբայրներիս երազանքներն էլ այրվեցին»

Բագրատ Օրդյան,գորիս, պատերազմԲագրատ Օրդյանն ու կինը՝ Սիլվան, ապրում են Գորիս քաղաքի արևմտյան լեռնալանջի բարձրադիր փեշին գտնվող, իրենց երբեմնի բնակարանին կից դրված “դոմիկում “, որտեղ, չնայած վառարանի վրայի թեյնիկը բարալիկ գոլորշի էր արտաշնչում, ցուրտ էր, ոսկորի հետ անհաշտ մարտյան ցուրտ: Ցուրտ էր, խոնավ էր, նեղվածք էր-տխուր էր: Տխուր էր, որովհետև երբեմնի բնակարանի հենց բակում ու շենքի հիմքերում “գրադի” արկերի ահռելի փոսերն էին: Գորիսում աննախադեպ՝ միանգամից  3 արկ “հյուրընկալած”, կրակի ճարակ դարձած, անդուռ, անպատուհան, անհատակ շենքն ասես պատերազմ անթեղած…թանգարան լիներ: …կարդալ շարունակությունը »

Նամակ հեղինակին

Ապրիլի 24-Խոնարհում և…Լույս

Ապրիլի 24-Խոնարհում և…Լույս Ապրիլի 24…Սա տարելից չէ սոսկ, սա գենետիկ մշտարթուն հիշողության հոգոց չէ սոսկ, սա  սարսուռ ապրելու զարհուրանք չէ սոսկ, սա աշխարհի՝ կշեռքի ծանրացած նժարը շահերով ու անտարբերությամբ հակակշռելը չէ սոսկ, սա ՀԱՅ ՏԵՍԱԿԻ  անհանգիստ արյան եռքն է, եռք, որն աշխարհին…”քնկոտությունից”  արթնացնել կուզե:
Խոնարհում ու լույս…
Խոնարհում ու հույս…
Խոնարհում ու հավատ…
Ժամ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ…
Ամեն…

Լենա Հովսեփյան

Նամակ հեղինակին